27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ավելի լուրջ է

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը համոզված է, որ վերջին ներքաղաքական զարգացումներն ուղղակի “ներընտանեկան կռիվ” չեն, այլ ավելի լուրջ խնդիր է: Նրա խոսքով՝ այս համակարտությունն իսկապես սահմանադրական բարեփոխումների հետ է կապված:

“ԲՀԿ-ն համաձայնություն չի տալիս ՀՀԿ-ին սահմանադրական փոփոխությունների հարցում, իսկ նախագահն իր ելույթում ևս ԲՀԿ-ի համաձայհն չլինելու հարցն էր դրել, ու այդ փոփոխությունները ՀՀԿ ղեկավարի համար շատ կարևոր են”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Բադալյանը նշեց, որ սահմանադրական բարեփոխումները ՀՀԿ-ի ու նախագահի համար կարևոր են.

“Եթե սահմանադրական բարեփոխումներ են իրականացվում, նախագահը պահպանում է քաղաքական մենաշնորհը ոչ թե երկրի ներսում, այլ արտաքին քաղաքական կենտրոնների մոտ, ու փաստորեն, արտաքին քաղաքական կենտրոնները ՀՀԿ-ԲՀԿ հնարավոր կոալիցիայի դեպքում ստիպված են հաշվի նստել ՀՀԿ ղեկավարի հետ, իսկ եթե հանրապետության նախագահին չի հաջողվում մինչև հաջորդ տարվա կեսերն իրականացնել սահմանադրական բարեփոխումներն, ապա այդ ժամանակ ՀՀԿ մի շարք ղեկավար գործիչներ կսկսեն նոր ղեկավարներ փնտրել, որովհետև նրանք բիզնես ունեն ու ձգտում են իշխանության հետ լավ հարաբերություններ ունենալ»:

Բացի այդ, ըստ նրա, եթե բարեփոխումները տեղի չունենան, չի բացառվում, որ Արևմուտքն ու Ռուսաստանը Հայաստանում իշխանությունների ձևավորման գործընթացում խաղադրույքը կատարեն եռյակի վրա: «Եվ երրորդ գործոնն այն է, որ այդ դեպքում գործող նախագահը 2018-ից հետո հեռանում է քաղաքականությունից»:

Ինչ վերաբերում է լուրերին, որոնց համաձայն հանդիպել էին ՀՀԿ-ԲՀԿ ղեկավարներն, ապա փորձագետն ասաց, որ չի կարող մեկնաբանել, քանի դեռ պաշտոնական արձագանք ոչ մի կողմից չի եղել: Նա նշեց, որ նման լուրերի տարածումը քաղաքական տեխնոլոգիա է, և դեռևս հստակ չէ՝ նրանք հանդիպել են, թե ոչ: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ