26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Քաղաքական գործընթացները կարագանան

ՀՀԿ խորհրդի նիստում, նախագահ Սարգսյանի ելույթը կատալիզատորի դեր կունենա քաղաքական գործընթացների համար: Ճիշտ է՝ նման պրոցեսները մեր տիպի երկրներում ուղեկցվում են լարվածության բարձրացմամբ, սակայն կանխատեսելի է, որ ի վերջո այն կհանգեցնի քաղաքական համակարգի կայացման:

Ենթադրվում է, որ եթե այս փուլում խոսք է գնում երկրի երկրորդ ուժի ղեկավարին՝ քաղաքական հարթությունից հեռացման մասին, ապա հաջորդ փուլերին, այն կտարածվի համակարգում գտնվող բոլոր՝ իրականում ապաքաղաքական սուբյեկտների վրա:

Վերջին օրերին հնչող-շրջանառվող հիմնական հարցադրումը հետևյալն է՝ ինչո՞ւ է Ծառուկյանը չարիք ու ինչու նա պետք է հեռանա քաղաքական ասպարեզից:

Բանն այն է, որ քաղաքական առումով կայացած երկրում չի կարող երկրի երկրորդ ուժի ղեկավարը լինել մարդ, ով իր վարքագծով, ունակություններով ու անցյալով ոչ մի կապ չունի քաղաքականության հետ, իսկ նրա մեծացող քաղաքական ամբիցիաները սպառնալիք են քաղաքական համակարգի համար: Ըստ այդմ՝ հղի վտանգավոր երևույթներով, ամենից առաջ՝ ցնցումներով:

Ծառուկյանի երկարաժամկետ ներկայությունը քաղաքական դաշտում քաղաքական իրադարձությունները հետևողականորեն ուղեկցում է դեպի թվացյալ կայունություն, որն իրականում ճանապարհ է դեպի ճահիճ:

Նախագահի ելույթը՝ մեկնարկ էր տրանսֆորմացիոն գործընթացների, ինչի արդյունքում քաղաքական դաշտը կամաց-կամաց կմաքրվի, ապաքաղաքական դեմքերն ու օլիգարխներն իրենց տեղը կզիջեն քաղաքական գործիչների:

Իշխանությունները, նույնիսկ հարվածների գնով, պետք է գնային այս գործընթացին, քանզի քաղաքական համակարգում առկա գործընթացները արդեն վտանգներ էին առաջացնում պետության համար:

Ավելին, եթե իշխանությունն այս քայլին չգնար, ապա հետագայում սերունդները իշխանություններին ու առհասարակ, քաղաքական դերակաարներին կմեղադրեին վճռականություն չդրսևորելու ու ժամանակին համակարգային խնդիրները չվերացնելու մեջ:

Հայկ Համբարձումյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ