26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ԲՀԿ-ն տեղափոխվեց “քաղաքական աղբանոց”

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՀՀԿ խորհրդի նիստում հնչեցրած կոշտ ելույթը շոկի մեջ է գցել ԲՀԿ-ին ու նրա շուրջ կուտակված արբանյակ ուժերին, ինչը միգուցե անսպասելի էր ԲՀԿ-ի ու Ծառուկյանի համար, սակայն անսպասելի չէր ՀՀԿ-ի ու ՀՀԿ-ի խոհանոցի մոտ կանգնածների համար, քանզի ժամանակի ընթացքում մեծ թվով հարցեր էին կուտակվել, որոնց պատասխանները ակնհայտ էր մի օր, նմանօրինակ ելույթով արտահայտվելու էր:

ԲՀԿ-ի համար անսպասելի էր, որովհետև ԲՀԿ քարոզչական քաղաքականությունն ուղղված էր շարքերի զոմբիացմանը՝ համոզելու, որ «ամենակարող Ծառուկյանը» կպաշտպանի բոլորին, ապա քաղաքական համակարգը տապալելուց հետո բոլորին պաշտոններ կբաժանի:

Իրականում, ինչպես նախագահը նաև իր ելույթում նշեց, ԲՀԿ-ում էլ կան գրագետ մարդիկ, ովքեր կարող են օգտակար լինել պետությանը և հասկանալի է, որ նրանք ևս, թեկուզև պասիվ կեցվածքով, գիտակցում են այն բոլոր վտանգները, որոնք նախանշված էին նախագահի՝ ՀՀԿ խորհրդի նիստում հնչեցված ելույթում:

ՀՀԿ-ում կարծում եմ՝ վաղուց էր հասունացել քաղաքական դաշտը «աղբից» սրբելու ժամանակը, սակայն կուսակցության որդեգրած հանդուրժողականության գիծը ժամանակից շուտ չէր թույլատրում կուսակցությանը՝ անցնելու կոշտ միջոցներին:

Ինչևէ, ԲՀԿ-ն, նրա կողքն ու հետևում կանգնած ուժերը ամեն ինչ արեցին՝ ԲՀԿ-ին անարդյունք պայքարի մղելու ու կուսակցությանը «ինքնակործանման» տանելու համար: Այս իրավիճակում, ԲՀԿ-ից պահանջվում է խելամտություն՝ գոնե այս իրավիճակում ադեկվատ գործելու, սխալները ընդունելու ու դաշտից հեռանալու գործընթաց սկսելու համար:  

Կուսակցությունը չպետք է լինի անձի սեփականություն, որովհետև դա առաջին հերթին հարված է քաղաքական համակարգին, պետությանը ու ոչ մի լավ հեռանկար նման դեպքերում չի խոստանում:

Քաղաքական համակարգի պարզաջրումը նոր փուլ է բացելու քաղաքական դաշտի առողջացման ու գործընթացները առողջ հունով տանելու համար:

Արմեն Սարգսյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ