22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Սերժի վախտ ՀՀ-ից ՌԴ 1 ֆուռ հասցնելը նստում էր 1500-1700 դոլար, իսկ Նիկոլի վախտ, այն արժենում է մոտ 7000 դոլար…». Հայկ Դերզյան

Հայկ Դերզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայ-վրացական հարաբերություններում բարձրանում են ոչ թե հարաբերությունները, այլ վճարվելիք գինը:

Հայաստանի և Վրաստանի հարաբերությունների մասին խոսացող ՔՊ-ականները կամ ապրում են այլ իրականությունում, կամ փորձում են մարդկանց ֆռցնել իրենց քաղաքական ստաստված (սուտ և աստված) Նիկոլ Փաշինյանի պես:

Հարաբերությունների ինդեքսը այս դեպքում համեմատականն է և տնտեսությամբ զբաղվող ընկերներիցս ստացված տվյալները միս ու արյուն են տալիս իմ քննադատության կմախքին:

Ժամանակին, կամ ինչպես առավել շատ է ասվում՝ Սերժի վախտ, Հայաստանից Ռուսաստան մեկ ֆուռ հասցնելը նստում էր 1500-1700 դոլար: Ասեմ ավելին, անգամ մի ամսվա մեջ այդ ֆուռը մի քանի ռեյս էր անում:

Այսօրվա դրությամբ, կամ ինչպես առավել շատ է ասվում՝ Նիկոլի վախտ, Հայաստանից Վրաստանով Ռուսաստան ֆուռ հասցնելը արժենում է մոտ 7000 դոլար և ամսվա մեջ լավագույն դեպքում մեկ ռեյս է անում:

Դե հիմա կխնդրեմ համեմատեք և հասկացեք, թե որքան մեծ վնաս է հասցվում սրանց չակերտավոր դիվանագիտությունը մեր տնտեսությանը, արտահանողներին և առհասարակ բիզնեսին:

Մեզ ու ձեզ, բոլորիս հրամցնում են սիրուն համատեղ լուսանկարներ, դրոշների գեղեցիկ համադրություն, բայց իրականում այդ գեղեցիկ կեղևի տակ առկա են այսպիսի բաներ…»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ