28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Արցախում իրավիճակը վատթարացման նոր դրսևորումներ է ստանում. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Արցախում իրավիճակը վատթարացման նոր դրսևորումներ է ստանում։

Ադրբեջանի միջամտությամբ, Հայաստանից Արցախ մտնող գազատարի աշխատանքի խափանումը գրեթե անլուծելի խնդիրներ է առաջացրել։

Շատ խնդիրներ անլուծելի են, որովհետև մինչ այդ Ադրբեջանը վնասել էր ՀՀ-ից Արցախ մտնող միակ էլեկտրագիծը, իսկ Արցախի ներքին ռեսուրսները ողջ Արցախը շուրջօրյա էլեկտրաէներգիայով ապահովելու հնարավորություն չեն ապահովում։

Եթե գազի առկայության պայմաններում, հովհարային անջատումները տեղի էին ունենում օրվա ընթացքում 4 ժամ, ապա գազի բացակայության պայմաններում՝ բնակչությանը տրվող էլեկտրաէներգիայի ծավալը, էական կրճատվելու է։

Եթե նույնիսկ գազատարի աշխատանքը վերականգնվի, իսկ էլեկտրագծինը՝ ոչ, այդ դեպքում ևս աստիճանաբար բնակչությանը տրվող էլեկտրաէներգիայի ծավալը նվազելու է, բայց ոչ այն դինամիկայով, ինչը նկատելի է գազի բացակայության դեպքում։

Դե պատկերացրեք արցախցիների վիճակը՝ բնակարանների ջեռուցման անմարդկային վիճակից, շարժի հնարավորությունների սահմանափակումից մինչև Արցախի տնտեսության գրեթե կանգառ՝ իր հնարավոր բոլոր ծանր հետևանքներով։

Արցախում գազի, բենզինի, այլ վառելանյութերի ճգնաժամի պատճառով մեքենաների, տարբեր միջոցների շարժը կանգնել է։

Չափազանց ծանր վիճակ է շտապ օգնության, հրշեջ ծառայության և այլ կարևոր ծառայությունների համար։

Երբ այս ամենին էլ գումարում ենք սննդի, դեղորայքի ու մյուս խնդիրները, աղետալի վիճակն ամբողջական է դառնում։

Առկա են մեծ թվով այլ խնդիրներ, որոնք որպես հետևանք առաջ են եկել, սակայն դրսից դրանք տեսանելի չեն՝ հազարավոր աշխատատեղերի կրճատումից մինչև հոգեբանական լուրջ խնդիրներ։

Առանց Ադրբեջանի նկատմամբ լուրջ ճնշման այս խնդիրը կամ չի լուծվի կամ այն կլուծվի ադրբեջանական նախապայմանների բավարարման դեպքում։

Չնայած միջազգային դերակատարների ճնշումների որոշակի չափաբաժնի մեծացմանը, խնդիրը դեռևս չի հանգուցալուծվում, սա նշանակում է, որ այդ ճնշումները դեռևս բավարար արդյունք չեն ապահովում։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ