26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանը կփոխանցի՞ Ծառուկյանին

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջև ընթացող գործընթացը համարում է “կազմակերպված հակամարտություն”: “Այն, ինչ հիմա տեղի է ունենում ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի միջև, դա չի կարող բերել շատ խոշոր տեղաշարժերի: Կարելի է ասել, որ երկու կողմերը փոխանակվեցին հարվածներով, և երևի թե դրանից այն կողմ չանցնի”,-Henaran.am-ի հետ զրույցում նկատեց քաղաքագետը:

Ամենահետաքրքիրն այն էր, որ այս հակամարտության մեջ ներքաշվեցին բարեկամներ, ովքեր հայտարարություններ արեցին, իսկ ավելին քաղաքագետը չի սպասում: “Երկու կողմերն էլ կազմակերպված համակարտում են, և դա նրանց մոտ շատ լավ է ստացվում”:

Քաղաքագետը չի բացառում “թավշյա” հեղափոխության հնարավորությունը, այսինքն՝ իշխանությունը փոխանցվի նույն համակարգի անդամ, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին: “Հիմա իշխանափոխության նախադրյալներ չկան, ՀՀԿ-ը շատ հանգիստ վերահսկում է իրավիճակը, չնայած այն հանգամանքին, որ սոցիալ-տնտեսական իրավիճակը երկրում բավականին լարված է, բավական ծանր է, արտագաղթը շատ մեծ մասշտաբներ է ընդունել, և ՀՀ-ն այն եզակի երկրներից է, երբ իշխանությունը չունի հենարան ժողովրդի մեջ”:

Համբարյանն ընդգծեց, որ ժողովրդի մեծ մասը սոցիալապես անապահով է, պաշտոնական տվյալներով՝ 45%-ն աղքատ է, սակայն միաժամանակ ՀՀԿ-ն իշխանությունը կարողանում է շատ հանգիստ պահել իր ձեռքում, և մոտակա ժամանակներում՝ մինչև հաջորդ համապետական ընտրությունները, չի կարծում, որ իշխանափոխություն կլինի:

“Իսկ թե ինչ կորոշեն ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն իրար հետ այս ընթացքում, հայտնի կլինի մոտավորապես ընտրություններից 5-6 ամիս առաջ, որովհետև քաղաքական գործընթացները շարունակվում են, և ԲՀԿ-ն ինչքան հնարավորություն ունի, հիմա իշխանություններին ցույց է տալիս իր ուժեղ կողմերը:

Բազմամարդ հանրահավաքներ կազմակերպելով՝ իշխանություններին ցույց է տալիս, որ այդքան մարդ կաորղ է հավաքել ու պետք եղած դեպքում այդ զանգվածը կուղղվի իշխանությունների դեմ, սակայն հիմա այդ քայլին չեն գնում, իսկ թե ինչ կլինի հետագայում ժամանակը ցույց կտա”,-եզրափակեց Գագիկ Համբարյանը: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ