Ողջ մնացած հայ կանայք ստիպված ամուսնանում էին արաբների հետ

Բաթրայի վկայությունը
1906 թ., Դեյր Էլ Զոր
Սիրիայի արաբ բեդուին անապատական Բաթրան նշում է, որ 1915-ին ինը տարեկան էր և լավ է հիշում` ինչպես էին հայ աքսորականների քարավաններն իրար հետևից ուժասպառհասնում Դեր Զոր, գրում է armeniangenocide100.org-ը: Նա պատմում է, թե ինչպես էին թուրք ժանդարմներն ու չեչենները նրանցից շատերին սպանում, իսկ ողջ մնացած կանայք ստիպված ամուսնանում արաբանապատական շեյխերի և գյուղապետերի հետ:
Ես 93 տարեկան արաբ անապատական կին մըն եմ: 1915 թ. ինը տարեկան էի և լավ կհիշեմ, թե ինչպես հայ աքսորականների կարավաններն իրար ետևից ուժասպառ հասնում էին Դեր Զոր: Նրանք տանջված էին, սոված, ծարավ, ցնցոտիների մեջ ու ոտաբոբիկ: Նրանք եկան և հավաքվեցին Դեր Զորի կամուրջի մոտ: Մենք տեսնում էինք, թե ինչպես թուրք ժանդարմներն ու չեչենները նրանցից շատերին սպանում էին: Ողջ մնացած կանայք ստիպված ամուսնացան մեր արաբ անապատական շեյխերի և գյուղապետերի հետ: Նրանք դարձան ընտանիքի լավ մայրեր: Նրանց մեծ մասը հավատափոխ եղավ, իսկ ոմանք` ոչ: Մենք հիացած էինք հայ կանանց գեղեցկությամբ: Նրանք սքանչելի աչքեր ունեին: Բացի այդ, նրանք հավասարակշռված էին, հնազանդ ու պատվավոր: Նրանք երբեք չմուրացին:
Թուրքերը հայերին ցրեցին սիրիական անապատները, իսկ արաբները, մեղքանալով նրանց, հավաքեցին:
Վերժինե Սվազլյան, Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ, Երկրորդ համալրված հրատ., Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2011, վկայություն 306, էջ 517-518:
Աղբյուր` armeniangenocide100.org