28 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Ամանորին ընդառաջ իշխանությունը մի լավ կտժժա. կորպորատիվներից մեկը նախատեսվում է անցկացնել «Դվին հոլում», մյուսը՝ Ծաղկաձորում. Փաստ

Թերթի տեղեկություններով, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի ու Արցախի առաջ ծառացած են անվտանգային, սոցիալական, տնտեսական ահռելի մարտահրավերներ ու վտանգներ, ՀՀ գործող իշխանությունները ամենևին չեն պատրաստվում որևէ կերպ փոխել իրենց առօրյան։ Այսինքն, առօրյայի գոնե այն մասը, որ վերաբերում է վայելքներին: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, բացի տարեվերջյան պարգևավճարներից, իշխող քաղաքական ուժը այլ «ուղղություններով» ևս, մեղմ ասած, աչքի չի ընկնի «ասկետությամբ»:

Կուլիսներում ակտիվ շրջանառվում են տեղեկություններ, որ հատկապես բավականին մեծ շուքով պատրաստվում են կազմակերպել տարեվերջյան կորպորատիվներ։ Մասնավորաբար, այս օրերին և՛ կառավարության աշխատակազմում, և՛ իշխող խորհրդարանական խմբակցությունում, և՛ ՔՊ-ում ինտենսիվ ցուցակագրում են միջոցառումների մասնակիցներին՝ ըստ «սորտի ու ռանգի»։ Թերթի աղբյուրը փոխանցում է, որ կորպորատիվներից մեկը նախատեսվում է անցկացնել «Դվին հոլում», մյուսը՝ Ծաղկաձորում:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ