16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Աղերս վտանգի պահին

Քեզ եմ ուղղում աղոթքս Տեր,

Քեզ եմ վստահել, ով իմ Աստված, թող ամոթով չմնամ, թող թշնամիներս չխնդան վրաս:

Թող ամոթով չմնան բոլոր նրանք, ովքեր հույսները քեզ հետ են կապում.

Աստծուց հեռացածները թող ամաչեն, հաջողություն չունենան:

Հայտնիր ինձ քո կամքը Տեր, Քո ճամփաները սովորեցրու ինձ:

Սովորեցրու ինձ եւ առաջնորդիր, որ անխախտ մնամ քո ճշմարտության մեջ, որովհետեւ դու ես իմ Աստվածը, իմ փրկիչը, եւ ես տեւաբար քեզ եմ վստահել:

Տեր հիշիր, որ դու միշտ գթած ու ողորմած ես եղել:

Ներիր այն մեղքերն ու հանցանքները, որ իմ մատաղ տարիներին եմ գործել, եւ հիշիր ինձ, Տեր ողորմածությամբ, որովհետեւ բարի ես:

Բարի է Տերը եւ ուղիղ. այդ պատճառով էլ մեղավորներին իր ճանապարհների մեջ է դաստիարակում:

Իր դատաստաններով է առաջնորդում հեզերին, իր ճանապարհն է սովորեցնում նրանց: 

Տիրոջ ճամփաները սեր ու հավատարմություն են նրանց, ովքեր իր ուխտն ու պատվիրաններն են պահում:

Տեր, դու, որ ողորմած ես, ներիր իմ անօրենությունը, որ այնքան մեծ է:

Տերն իրենից վախեցող մարդուն իր ընտրելիք ճամփան է ցույց տալիս:

Նա միշտ երջանկություն պիտի տա նրան, եւ նրա սերունդը պիտի ժառանգի երկիրը: 

Տերը մտերմություն է ցույց տալիս վախեցողներին եւ իր ուխտի պատվիրաններն է նրանց սովորեցնում:

Ես աչքերս չեմ հեռացնում Տիրոջից, որ ինձ անփորձանք դուրս բերի չարի որոգայթներից: 

Նայիր ինձ եւ ողորմիր, որովհետեւ մենակ եմ ես եւ տառապած:

Շատացան նեղություններս, հանգստացրու իմ սիրտը եւ դուրս բեր ինձ վշտերիս միջից:

Տես իմ տագնապն ու տառապանքը եւ ջնջիր իմ բոլոր մեղքերը:

Տես, որքան շատ են թշնամիներս, եւ ինչ վայրագ ատելությամբ են ատում ինձ:

Պահիր ինձ, փրկիր, թող ամոթով չմնամ, որովհետեւ քեզ ապավինեցի:

Եթե քո աչքին կատարյալ եմ եւ ուղիղ, պահպանիր ինձ, որովհետեւ հույսս միայն քեզ վրա դրեցի:

Ով Աստված, փրկիր քո ժողովրդին իր բոլոր նեղություններից: 

 

Սաղմոս 24

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ