26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Լավ չեմ, ազատեցեք ինձի». Բաքվի բանտից ահազանգել է Վիգեն Էուլջեքյանը․ «Ազատություն»

Բաքվում բանտված Վիգեն Էուլջեքյանի մայրը՝ տիկին Բեատրիսը, որդու հետ մեկ շաբաթ առաջ է խոսել. – «Ըսավ՝ բան մը ըրեք, ինձի ազատեք հոստեղեն։ Ձայնը տխուր է, շատ տխուր է, լալու պես կխոսի»։
«Ազատությունը» գրում է, որ Վիգենի մայրը տագնապած է, ասում է՝ նրա կյանքին վտանգ է սպառնում, հիվանդ է։
Վիգենի կինը՝ Լինդա Էուլջեքյանը նույնն է պնդում. – «Վիգենը 95 կգ էր, հիմա 45 է դարձել: Վիգենը հիվանդ է, հաց չի ուտում։ Կարմիր խաչը ասել է, որ հնարավորություն ունեն բոլոր գերիներին ուտելիք ուղարկել։ Հիմա ես նույնպես իր համար ծանրոց եմ պատրաստում»։
Լինդան ծանրոցի պարունակությունն է ցույց տալիս, դուստրը ՝ Քրիստինն է ընտրում մթերքը, հրահանգել են, որ տուփերը միայն անգլերեն կամ թուրքերեն տառերով պիտի լինեն, արաբերեն ոչ մի բառ։
Վիգենի կինն արաբախոս է, բայց ամուսնու հետ պետք է այդ լեզվով չխոսի. սա նույնպես Բաքվի բանտապահների պահանջն է. – «Վիգենը ամիսը մեկ անգամ զանգահարում է՝ 50 վայրկյանով։ Վերջին հեռախոսազրույցի ժամանակ, ցանկանում էր արաբերեն խոսել և ինչ որ բան փոխանցել, իրեն արգելում էին։ Այդ ժամանակ գոռոցներ լսեցի… Վիգենը ասաց՝ արդեն մեռել եմ, է՞լ ինչ եք ուզում անել ինձ»։
Լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանը Շուշիում էր վերաբնակվել 44-օրյա պատերազմից ամիսներ առաջ։ Գերեվարվեց եռակողմ հայտարարությունից ժամեր անց, երբ Մարալ Նաջարյանի հետ Բերձոր, ապա Շուշի էին գնում՝ անձնական իրերի հետևից, պաշտոնական լրատվությանը հետևել ու այդտեղ Շուշիի գրավման մասին ոչինչ չէին գտել։
Վիգենն ընդամենը մեկ շաբաթ էր առաջնագծում եղել, բայց պաշտոնական Բաքուն նրան ներկայացրեց որպես 2500 դոլարի դիմաց կռվող վարձկան ու դատապարտեց 20 տարվա ազատազրկման։
Լինդան լիբանանյան բոլոր հեռուստաալիքներով խնդրում է ազատ արձակել ամուսնուն, դիմում է Լիբանանի ու Հայաստանի իշխանություններին. – «Ուզում եմ, որ Հայաստանի իշխանությունն էլ խոսի Վիգենի մասին»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ