04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Գուսան Հայկազունը հիվանդ է և չունի բուժվելու հնարավորություն /վիդեո/

Անվանի երգահան Գուսան Հայկազունը՝ չունենալով երաժշտական կրթություն, չիմանալով նոտաներն անգամ, այնպիսի երգեր է ստեղծել, որոնք հաճախ շփոթում են ժողովրդականի հետ: «Գետաշեն», «Հպա՛րտ գնացե՛ք», «Հայե՛ր, միացե՛ք», «Պիտի՛ գնա՛նք վաղ թե ուշ». այս շարքը կարելի է դեռ երկար շարունակել: Արցախի ազատագրումը կարծես անցել է նրա երգերի տակ: Երգեր, որոնք տանում են քեզ մեկ այլ Հայաստան՝ համայն հայության երազների երկիրը: Սակայն երազներն անցնում են ճիշտ այն պահին, երբ ոտք ես դնում Խարբերդ գյուղում գտնվող այն տունն, ուր վերջին տարիներին ապրում է Գուսան Հայկազունը: Մեկ ուրիշը նրա տեղում ահռելի կարողություն կարող էր դիզել: Շոու-բիզնեսի գործող կոմերցիոն կանոններիը միշտ խորթ են եղել Գուսանին: Երբեք գումար չի վաստակել իր հեղինակային իրավունքները պաշտպանելու հաշվին. Երգերը նա նվիրել է մեզ և այսօր հայտնվել այս վիճակում՝ առանց տան՝ ընկերոջ կիսաշեն ամառանոցում: Մի քանի ամիս առաջ էլ Գուսան Հայկազունն իմացավ ծանր հիվանդության մասին, որի բուժման համար մեծ գումարներ են պետք: Այսօր յուրաքանչյուրս կարող է աջակցել նրան:

«Հայե՛ր, միացեք» կարգախոսն այսօր ուղղված է այն ստեղծողի կյանքը փրկելուն:

Գուսան Հայկազունի (Գագիկ Նազարյան) հեռախոսահամարն է՝ +37498 565-997: Գագիկ Նազարյանի անունով «Անելիք» բանկում բացված է հետևյալ հաշվեհամարը. AMD – 11805003430500;  USD – 11805003430501; EUR – 11805003430502; RUR – 11805003430503:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ