24 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Այսօր Ֆլորա Մարտիրոսյանի ծննդյան օրն է /վիդեո/

1957 թ. այս օրը` փետրվարի 5-ին, ծնվել է ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանը:

Երգչուհին ծնվել է Գյումրիում, հայրը մարզիկ էր, մայրը՝ տնային տնտեսուհի: Ընտանիքում չորս երեխա էին՝ երկու տղա, երկու աղջիկ: Ֆլորան տան ամենափոքր երեխան էր:

Ֆլորա Մարտիրոսյանն ավարտել է Գյումրու Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը: 1973 թ. նա մասնակցում է “Գարուն 73″ երգի մրցույթին և արժանանում առաջին մրցանակին: Ֆլորա Մարտիրոսյանը ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան: 1987 թ. նա ամուսնանում է լրագրող Հրահատ Գևորգյանի հետ եւ մի քանի տարի անց` 1991 թ. ընտանիքով տեղափոխվում է ԱՄՆ՝ Լոս Անջելես:

1997 թ. նրանք վերադառնում են Երևան եւ երգչուհին մինչեւ 2001 թ. գլխավորում է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը: 2001 թ. ամուսնու նշանակման հետ կապված Ֆլորա Մարտիրոսյանը տեղափոխվում է Լոս Անջելես:

2002 թ. Ֆլորա Մարտիրոսյանը Միացյալ Նահանգներում հիմնում է Կոմիտասի անվան երաժշտական ակադեմիա: 2007 թ. հիմնում է “Artists for Pease” բարեգործական հիմնադրամը, որի կազմում ընդգրկվել են աշխարահռչակ երգիչ-երգչուհիներ, հոլիվուդյան աստղեր: “Never Again” /Այլեւս երբեք/ կարգախոսով նրանք իրենց ձայնն էին բարձրացնում ընդդեմ ցեղասպանությունների:

2011 նոյեմբերի 1-ին Լոս Անջելեսի Գիբսոն համերգասրահում տեղի է ունեցել առաջին համերգը, որին մասնակցում էին Սթիվի Ուանդերը, Էրիկ Բենեթը, Բոբի Բրաունը և ուրիշներ:

Ֆլորա Մարտիրոսյանը մահացել է 55 տարեկանում` 2012թ. նոյեմբերի 20-ին Լոս Անջելեսում,  վիրահատությունից հետո առաջացած բարդությունների պատճառով:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ