24 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

“Դուք ինձանից չեք ազատվի, ես հետապնդելու եմ”

ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն առաջարկում է, որ Արարատը մշակութային  ժառանգություն ճանաչվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից: Նման առաջարկություն նա արեց այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ:  ՛՛Երբ հռչակվեց հռչակագիրը համայն հայության, այս համատեքստում առավել ևս ՀՀ կառավարությունը պետք է մեր իրավունքներին սատար կանգնի, հետապնդի այս հարցը՛՛: Ըստ պատգամավորի՝ հատկապես այս տարի պետք է այս գործընթացն իրականություն դառնա: Բացի այդ նա նշեց, որ նման օրինակ է եղել Ճապոնիայում:

 Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը պատասխանեց, որ ոչ նյութական մշակութային ժառանգությունը կոնվենցիայի հետ կապ չունի ՛՛Եթե այսօր մի արժեք կա, որը բացառապես պաշտպանված է, դա Արարատ լեռն է: Իրեն ոչ կարելի է վտանգել, ոչ կարելի է փչացնել, ոչ կարելի է քանդել: Իսկ աշխարհում, որպես հայկական ժառանգություն, ինքը բավական հանրահռչակ է՛՛,-ասաց նա:

Փոստանջյանը չհամաձայնեց.  ՛՛Դուք պետք է խումբ կազմեք, ոչ ես եմ դրա մասնագետը, ոչ դուք, բայց այս հարցը հետապնդելու համար բոլոր հիմքերը կան: Մենք որպես պետություն պարտավոր ենք մեր իրավունքները բարձրացնել այս հարթակում: Այն պատասխանը, որ գրել ու ուղարկել եք, ոչ հիմնավոր է: Նման պատասխանով դուք ինձանից չեք ազատվի, ես հետապնդելու եմ՛՛: Հասմիկ Պողոսյանն արձագանքեց. ՛՛Ի տարբերություն ձեզ՝ ես ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցերով զբաղվում եմ ամեն օր, հավաքվում են մասնագիտական խմբեր գրեթե յուրաքանչյուր շաբաթ՛՛: 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ