27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ադրբեջանական քարոզչություն ՀՀ ԱԺ ամբիոնից

Հոկտեմբերի 26-ին գումարված ԱԺ նիստին հարցուպատասխանի հատվածում հերթական անգամ հակահայկական հայտարարությունների բույլ տեղաց ԱԺ ամբիոնից, մասնավորապես` ՀՀ դե-ֆակտո վարչապետի շուրթերից: «Հայկական ալիք»-ը ստորև առանձնացրել է այդ հայտարրաություններից կարևորագույն հատվածները` զուգահեռ մեկնաբանելով տողատակում թաքնված մտքերը:

«Դուք տեղյակ եք, որ այս տարվա մարտին ադրբեջանական զինված ուժերը ներխուժել էին Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների պատասխանատվության գոտի, և չեմ թաքցրել, որ մեզ համար այդքան էլ հասկանալի չէ խաղաղապահների կողմից արձագանքի բացակայությունը և, ըստ էության ինչ միջոցներ են ձեռնարկվել այդ  գործառույթները իրականացնելու համար»:

Այստեղ խոսքը 2022 թ.-ի մարտի 25-ին ադրբեջանական զորքերի կողմից Փառուխի ուղղությամբ կատարված ներխուժուման մասին է: Ամեն անգամ, երբ ՀՀ դե-ֆակտո վարչապետը շեփորահարում է «ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի» արտահայտությունը, մոռանում է նշել` որոնք են առհասարակ ռուս խաղաղապահների գործառույթները և պատասխանատվությունը: Ավելի ճիշտ, չի էլ կարող նշել, քանի որ դրա վերաբերյալ որևէ հստակություն չկա առհասարակ: Իսկ եթե հաշվի առնենք նաև այն փաստը, որ դե-ֆակտո իշխանությունները բռնել են Արցախը վերջնականապես Ադրբեջանի կազմում թողնելու ուղին, ապա առհասարակ հարց է առաջանում, թե որքանով է օրինական «Ադրբեջանի տարածք»-ում օտարերկրյա խաղաղապահ ուժերի ներկայությունը:

«Այն ժամանակ մենք այդ հայտարարության տեքստի վրա հինվելով` ասում էինք, որ նախ պետք է անվտանգության միջոցառումներ, մեխանիզմներ ստեղծել, հետո միայն խոսել դելիմիտացիայի գործանթացի մեկնարկի մասին: Եվ այն ժամանակ մեր մի շարք գործընկերներ, այդ թվում` Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերները ասում էին, որ դելիմիտացիայի հանձնաժողովի գործունեությունն ինքնին անվտանգության մեխանիզմ կլինի: Եվ մենք այն (խմբ.) ժամանակ չէինք կիսում այդ տեսակետը, բայց նաև որոշեցինք ճկունություն ցուցաբերել` փակուղի չմտցնելու համար գործընթացը և գնալ այդ քայլին, բայց նաև դելիմիտացիայի հանձնաժողովի ձևավորումից հետո տեղի ունեցավ  սեպտեմբերի 13-ի ագրեսիան, և, անկեղծ ասած, ինձ համար անհասկանալի է, որ այն գործընկերները, որ այն (խմբ.) ժամանակ ասում էին, որ  դելիմիտացիայի հանձնաժողովի ձևավորումը անվտանգության նաև մեխանիզմ է, սեպտեմբերի 13-ի ագրեսիայի նկատմամբ  մինչև օրս հստակ քաղաքական դիրքորոշում չեն արտահայտել»:

Սկսենք աբսուրդային հետևյալ մտքից` «չէինք կիսում այդ տեսակետը, բայց նաև որոշեցինք ճկունություն ցուցաբերել` փակուղի չմտցնելու համար գործընթացը»: Երբ Ադրբեջանին է հարկավոր լինում հասնել իր նպատակներին, նա պատրաստ է ցանկացած գործընթաց մտցնել փակուղի: Երբ խոսք է գնում մեր կենսական շահերի մասին, որոնք սակարկման ենթակա չեն, ՀՀ դե-ֆակտո իշխանությունները մեծահոգաբար ճկունություն են ցուցաբերում, բարի կամք դրսևորում և արդյունքում ոտնահարում հայկական շահերը: Եթե չկար անվտանգության երաշխիք, ապա ինչու՞մն էր խնդիրը սեփական կարմիր գծերը սահմանելու և գործընկերների հետ երկխոսություն վարելու մեջ: Եվ սա այն դեպքում, երբ երեկ Վալդայի ֆորումի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ինքը շեշտեց երկխոսություն վարելու կարևորության մասին: Ինչ վերաբերում է սեպտեմբերի 13-ի «ագրեսիային», ապա դա առաջին հերթին հետևանք է ՀՀ դե-ֆակտո իշխանությունների բարձիթողի քաղաքականության: Ինչպես հայտնի է, 2022 թ.-ի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերվա հարձակումը և դրան հաջորդող ռազմական գործողությունները ծավալվել են ադրբեջանական զորքերի` ՀՀ սուվերեն տարածք դեռևս նախորդ տարի ներխուժումից ի վեր ՀՀ սահմաններից ներս հաստատված դիրքերից: Եվ այն, որ ՀՀ դե-ֆակտո իշխանությունները չունեն քաղաքական կամք սեփական երկրի սահմանները պաշտպանելու, բացարձակապես վերջինների մեղավորությունն է և ոչ միջազգային հանրության և գործընկեր երկրների: Գալով արձագանքին` նշենք, որ այլոց «հստակ քաղաքական դիրքորոշում» չարտահայտելու մեջ մեղադրելուց առաջ, հարկավոր էր ինքնուրույն արտահայտել այդ դիրքորոշումը, այն է` իրերը կոչել իրենց անունով և ոչ թե լղոզված բնորոշումներով: Երբ սեփական երկրիդ ղեկավարը և նրա խունտան լայնածավալ պատերազմը կոչում է ագրեսիա, էսկալացիա, սահմանային միջադեպ և այլն, ապա ի՞նչ կարող ենք պահանջել այլ երկրների ղեկավարներից: Մուրացիկի հոգեբանությունը կրող նմանատիպ բովանդակություն ունի նաև հետևյալ հայտարարությունը. «Շատ հստակ ակնկալիք կա, որ առաջին` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը հստակ քաղաքական գնահատական կտա տեղի ունեցածին, երկրորդը` կընդունի ճանապարհային քարտեզ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու վերաբերյալ»:

«Ես ցանկանում եմ…որ այն (խաղաղության պայմանագիրը) կնքվի մինչև այս տարեվերջ… Ես և կառավարությունը բոլոր հնարավոր ջանքերը կգործադրենք, որ դա լինի իրատեսական: Մենք հույս ունենք… որ մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը ավարտված լինեն դելիմիտացիայի աշխատանքները»:

Իր ելույթի սկզբում դե-ֆակտո վարչապետն ասում է, որ իրենք կողմ չէինք, որ դելիմիտացիայի գործընթացը մեկնարկի և հանձնաժողով ստեղծվի, քանի դեռ չկան անվտանգային մեխանիզմներ: Սակայն հիմա էլ ասում է, որ ուզում է մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիրը կնքել հերիք չէ, մինչ այդ էլ պիտի ավարտված լինի արդեն դելիմիտացիայի գործընթացը: Հարց է առաջանում` արդյո՞ք կան արդեն բոլոր անհրաժեշտ անվտանգային մեխանիզմները, որոնք թույլ են տալիս դե-ֆակտո վարչապետին դրսևորել նմանօրինակ շտապողականություն: Իմիջիայլոց, նշելով տարեվերջը որպես պայմանագրի կնքման ցանկալի ժամկետ` դե-ֆակտո վարչապետը փաստացի կրկնում է Ի. Ալիևի այն թեզը, որը վերջինս հնչեցրել էր Պրահայում` ասելով. «Եթե Հայաստանը բարի կամք դրսևորի խաղաղության պայմանագիրը մինչև այս տարվա վերջ կարող է արդեն ստորագրվել»:

«Եթե հաշվի առնենք, որ Պրահայում մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ, ըստ էության, դա տեղի է ունենալու 1991 թ.-ի սահմանների հիման վրա, դա կարող է լինել իրատեսական, որովհետև այդ սահմանները, ըստ էության, հայտնի են»:

Հետաքրքիր է, թե ինչ սահմաններ նկատի ունի դե-ֆակտո վարչապետը` ասելով, որ այդ սահմանները հայտնի են: Ո՞ր քարտեզներով են ընթանում բանակցությունները և արդյո՞ք այժմ բանակցային սեղանին 1920-ականների քարտեզ չէ, որը, բնականաբար, նպաստավոր չէ մեզ համար: Եթե խոսքն այդ սահմանների մասին է, ապա մեզ սպասվում են լուրջ սահմանային փոփոխություններ ոչ մեր օգտին:

«Պետք է միջազգայնորեն տեսանելի երկխոսություն սկսվի Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև»:

Եվս մեկ վտանգավոր թեզ, որի անթույլատրելիության մասին խոսել ենք բազմիցս` ասելով, որ չի կարելի հայկական կողմին թողնել միայնակ` դեմ առ դեմ, առանց միջնորդ բանակցություններում, որտեղ առանց այդ էլ խախտված է ուժերի բալանսը, և այս պայմաններում ադրբեջանական կողմն էլ ավելի հեշտությամբ կկարողանա մանևրել և կուլ տալ արցախյան կողմին:

«Մենք հղում ենք անում 1992 թ.-ի փետրվարի Հայաստանի Գերագույն խորհրդում վավերացված փաստաթղթի վրա: Այսինքն մենք հղում ենք անում մի փաստաթղթի վրա, որը Հայաստանի օրենսդրության մի մաս է, Հայաստանի Հանրապետության օրենք է: Եվ այդ փաստաթուղթը ընդունվել է այն ժամանակ, երբ այսօրվա մի շարք ընդիմադիրներ եղել են ընդունող մարմնի անդամ, պատգամավորներ»:

Խոսքն այստեղ Ադրբեջանի տարածքային ամբողջականության` մեր կողմից ճանաչված լինելու չարչրկված փաստարկի մասին է: Զուտ հիշեցնենք, որ ներպետական օրենքին հղում չեն կատարում միջազգային մասշտաբի հարցերում և ներպետական օրենքն այդտեղ որոշիչ դեր չունի: Այսպիսով, պատճառ բերելով «նախկինների» ընդունած ներպետական օրենքները` սեփական հանցավորությունը չես կոծկի:

«Երկրորդը, Արցախի հետ կապված ես ասել եմ մի քանի անգամ, որ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման Մադրիդյան սկզբունքներ ճանաչելով` այդ ճանաչած իշխանությունը Ղարաբաղը ճանաչել է որպես Ադրբեջանի մաս»:

Մադրիդյան սկզբունքներին անդրադարձ կատարվել է քանիցս: Կարևոր է ևս մեկ անգամ ընդգծել, որ Մադրիդյան սկզբունքների հիման վրա ձևավորված Քի-Վեսթի և Կազանյան փաթեթները հրաժարվել է ստորագրել հենց ադրբեջանական կողմը: Եթե դրանք ենթադրում էին Արցախի ճանաչում Ադրբեջանի կազմում, ապա ինչու՞ Ադրբեջանը պետք է հրաժարվեր դրանցից:

Նաջարյան Սյուզան

Աղբյուրը՝ Հայկական Ալիք

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ