08 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

«Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ դահիճների անվանացանկը հայտնի է, իսկ նրանց զոհերի անունները՝ թաքուն». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երկու օր առաջ հրապարակվեց ՔՊ վարչության ցուցակը։

Սակայն թե 44-օրյա պատերազմի, թե սեպտեմբերյան ագրեսիայի զոհերի ցանկը հրապարակված չէ

Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ դահիճների անվանացանկը հայտնի է, իսկ նրանց զոհերի անունները՝ թաքուն։

Ահա այս և այլ անարդարությունն են բոլոր սրտացավ հայերի կյանքը դարձնում պրկված նյարդների, ժայթքող հույզերի և թաց աչքերի կծիկ։

Արցախյան այսօրվա հանրահավաքը կարող է դառնալ թե ներհայաստանյան, թե տարածաշրջանային արդարության վերականգնման աստվածահաճո գործի սկիզբ։

Ռեքվիեմից դեպի Հերոսական սիմֆոնիա։

Եվ ահա այդ ժամանակ մեր զոհված տղաների հոգիները հանգստություն կստանան»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ