22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մնում է դահլիճում փակցվի Էրդողանի դիմապատկերը, իսկ գագաթնաժողովը օրհնի Շեյխ-ուլ-իսլամ Ալահշուքյուր Փաշազադեն․ Վահե Սարգսյան

Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Համաշխարհային հայկական գագաթնաժողով ճռճռան անունը կրող նիկոլա֊սինանյանական անճոռնի հավաքի մասին մի քանի դիտարկում.
֊ մասնակցում են 45 երկրի 600 անձինք. 2017֊ի Հայաստան ֊ Սփյուռք համեստ անունը կրող համաժողովին` 1500 մասնակից` 70 երկրի հեղինակավոր կազմակերպություններից և հաստատություններից,
֊ գագաթնաժողով ֊ կապկումին պետական բյուջեից ծախսվել է 3 անգամ ավելի միջոց, քան 2017֊ին, չնայած` մոտ 3 անգամ ավելի պակաս մասնակիցների թվին,
֊ գագաթնաժողով ֊ կապկումին չեն մասնակցում Մայր Աթոռը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, Դաշնակցության Համաշխարհային կառույցը, վերջինիս քույր կառույցները (ՀՕՄ, ՀՄԸՄ), Հայ դատի գրասենյակներն ու հանձնախմբերը, Ռուսաստանի խոշորագույն կառույցը` Ռուսաստանի հայերի միությունը (Արա Աբրահամյանին թույլ չեն տվել համաժողով անցկացնելու ԳԱԱ֊ում, գիտական օջախ, որին ինքը միշտ օջակցում է), Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը, Ռուսաստանի ջավախքյան սփյուռք կազմակերպությունը և այլ բազմաթիվ կազմակերպություններ և հեղինակավոր անձինք,
(֊ լրացում. չի մասնակցում նաև Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը` ՀԲԸՄ֊ն, AGBU )
֊ 4 օրերին տեղի ունենալիք քննարկումների ժամանակ, ուշադրություն, ԱՐՑԱԽԻՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ Է ԸՆԴԱՄԵՆԸ 1 ԺԱՄ,
Տեղեկացանք, որ գագաթնաժողով֊կապկումին մասնակցում է թրքաբարո Փայլյանն ու Պոլսո ներկայացուցիչները։
Դե ինչ, մնում է դահլիճում, մասնակիցների գլխավերևում փակցվի Էրդողանի դիմապատկերը, իսկ գագաթնաժողովը օրհնի
Շեյխ-ուլ-իսլամ Ալահշուքյուր Փաշազադեն, և ամեն ինչ կընկնի տեղը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ