«Իշխանությունից մնացել են մի քանի ավտոբուս ՔՊ, մի 50 հազար ուժային ու մի հատ Սասուն»
Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը գրել է. «Երկրապահի նախագահ Սասուն Միքայելյանը, էն որ ասում էր՝ հեղափոխությունն Արցախի պատերազմում հաղթանակից կարևոր էր, ա՛յ էդ խորոված փարթիի մասնագետն ասում է․ «Բա ո՞վ ա էսօր կանգնած սահմանին, ընդդիմությունն է՞ գնացել կանգնել սահմանին, թող մի օր իրանք գան մտնեն սահման, չեմ ասում կանգնեն-դիրք պահեն»։
Չգիտեմ, թե Սասուն Միքայելյանն ինչ ա հասկանում ընդդիմություն ասելով․ դա տեղյա՞կ ա, որ էսօր բանակում գտնվողների, սահման պահողների, զինվորների ու աֆիցերների մեջ բազմաթիվ, եթե չասեմ՝ կեսից ավելին հենց ընդդիմություն է․ հայհոյում են Նիկոլին, էս իշխանություներին, Նիկոլի ծառաներին ու Սասուն Միքայելյանին ու զուգահեռ պահում են սահման, զենք են բռնում, զոհվում են, մատաղ են լինում Սասունի ու իր թիմի բերած պլանավորած պարտությանն ու «խաղաղության» դարաշրջանին։ Ավելին ասեմ՝ էդ զորահավաքների առաջինը հենց ընդդիմությանն են կանչում-տանում․ նենց որ, սահմանին կանգնածները համարյա միայն ընդդիմություն են, որովհետև իշխանություններից մնացել են մի քանի ավտոբուս ՔՊ, մի 50 հազար ուժային ու մի հատ Սասուն»: |
Նշենք, որ հոկտեմբերի 27-ին «Եռաբլուր»-ում լրագրողի հարցին, որ «ասում են, եթե բանակը չի պայքարում, պիտի ՀԱՊԿ-ը միջամտի», ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը վրդովվել է. «Ո՞վ ա ասում բանակը չի պայքարում, էս վերջին պատերազմում 207 զոհ է եղել Ջերմուկում, Վարդենիսի տարբեր ուղղություներով: Եթե բանակը չի պայքարում, բա ժամկետային զինծառայողներ են զոհվել…բա ով ա՞ էսօր կանգնած սահմանին, էդ ընդդիմությունն ա՞ գնացել կանգնել սահմանին, թող մի օր իրանք գան մտնեն սահման, չեմ ասում կանգնեն-դիրք պահեն»,- ասել է Միքայելյանը: |