22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Դուք հասկանո՞ւմ եք, որ նման «գեղցի շուստրիությունների» պատճառով ենք ընկել այս օրը, ու սա, ավաղ, դեռ վերջը չի». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Լավրով-Միրզոյան երեկվա հանդիպումից հետո նիկոլական քարոզչամեքենան լծվել է «Арарат-крутой» հիմար թեզի առաջխաղացմանը։

Մի քանի սթափեցնող դիտարկումներ։

1. Արարատ Միրզոյանը Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնը երբեւէ զբաղեցրածների մեջ ամենաոչկոմպետենտ եւ գործից հեռու մարդն է։ Էլ չասեմ՝ ամենաանբարոյականը, քանզի ջանասիրաբար սպասարկում է Նիկոլի արցախատյաց եւ հայաստանակործան քաղաքականությունը։

2. Ինչ-որ մեկը իրոք մտածո՞ւմ է, որ առնվազն ԱԱԾ ագենտ եղած մարդը, էլ չասեմ Օմեգապատումը, կարող է անխոցելի դիտվել միջազգային հարաբերությունների բեմահարթակում։
Իսկ դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչքան այլ կոմպրոմատներ կլինեն իր վրա աշխարհի ձեռքերում։

3. Հիշեցնեմ, որ մինչեւ 44-օրյա պատերազմը Նիկոլը մեկ անգամ հրապարակավ հիմարություն դուրս տվեց Լավրովի հասցեին, բա թե «շոգ է, թող հարմարվի»։ Ու դա արվում էր Ռուսաստանի հետ հարաբերությունները մխտրելու պետական քաղաքականության շրջանակներում, որի արդյունքում Թուրքիան մտավ եւ ամուր դիրքավորվեց Հարավային Կովկասում։

Էլի՞ տեղ եք բացում թուրքերի համար։

4. Եվ ամենակարեւորը։ Իսկ ձեզ չի՞ թվում երեկվա զրույցից հետո, որ ՀԱՊԿ-ի դիտորդական առաքելության վերաբերյալ Հայաստանի պատճառով որոշման ձգձգումը սաբոտաժ էր Նիկոլի կողմից, որպեսզի Պրահայում առաջ տան ԵՄ մոնիտորինգային առաքելութայն հարցը։

Իսկ դուք հասկանո՞ւմ եք, որ նման «գեղցի շուստրիությունների» պատճառով ենք ընկել այս օրը, ու սա, ավաղ, դեռ վերջը չի»։

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ