29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Ուշքի եկեք, քանի դեռ անվերադարձ չեք դարձել նիկոլիզմի ամբողջական զոհերը․ Խելքի՛ աշեցեք»․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պարբերաբար ինչ-որ մարդիկ են հայտնվում հանրային դաշտում, ինչ-որ օդից վերցված թեմաներ են հիշում, ինչ-որ ենթադրություններ են անում և ձեռքի հետ էլ չեն մոռանում պատվերը կատարել: Իսկ պատվերը՝ նիկոլիզմի ոճով Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի վրա այսօրվա մեղքերը բարդելն է:

Տղե՛րք և աղջկե՛րք: Սթափվեք վերջապես և շուրջներդ նայեք: Պետություն ու Հայրենիք ենք կորցնում, որը ժառանգել ենք պապերից ու հայրերից և որի միջազգային հեղինակության, պաշտպանունակության, տնտեսության, անվտանգության համար նախորդ իշխանություններն արել են ամեն ինչ, ինչ-որ հնարավոր է եղել տվյալ ժամանակահատվածներում:

Լևոն Տեր Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ղեկավարած Հայաստանում, յուրաքանչյուր հայ մարդ, նույնիսկ դժգոհելով օրվա իշխանություններից, իրեն թույլ էր տալիս անվտանգ ու ապահով մտածել իր ապագայի մասին:

Ո՞վ է այսօր զոհերի ու ավերումների երկիր դարձած Հայաստանում խոսում ապագայից, երբ օրվա խնդիրը դարձել է երկիր ներխուժած և անըդհատ սպառնացող պատերազմից խուսափելը:

Դուք աղետալի ներկայից ու վտանգված ապագայից խոսեք, ու երբեք մտքներովդ չանցնի համեմատել կամ կապել այն նախկինի հետ (ժամանակի բոլոր թերություննեով հանդերձ):

Ուշքի եկեք, քանի դեռ անվերադարձ չեք դարձել նիկոլիզմի ամբողջական զոհերը:

Խելքի՛ աշեցեք»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ