06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

«Որևէ զարգացում չկա․ Նոր զարգացումների դեպքում հանրությանը տեղյակ կպահենք»․ ՀՀ ԱԳՆ-ից արձագանքել են Չավուշօղլուի հայտարարությանը

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը, թե Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի հիմնական սկզբունքների շուրջ: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանն ընդգծել է, որ Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակվում են, և Պրահայի հանդիպման արդյունքներով տարածված հայտարարությունից հետո այս առումով որևէ զարգացում չկա։

«Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակվում են և Պրահայի հանդիպումից հետո տարածված հայտարարությունից հետո այս առումով որևէ զարգացում չկա: Նոր զարգացումների դեպքում, ինչպես և նախկինում, հանրությանը պատշաճ կերպով տեղյակ կպահենք»,- ասել է Հունանյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ