03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Աննա Հակոբյանը կարող է հանգիստ շունչ քաշել

Հ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, «Հայկական ժամանակ»-ում «Հայ կանաց մեռալային լռությունը» վերնագրով իր խո՞հը, թե՞ հոդվածն է հրապարակել, ուր ափսոսանք է հայտնում 2018թ. ամռանն իր նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավի տապալման և դրա հետևանքով՝ ղարաբաղյան վերջին պատերազմի զոհերի համար:

Անթաքույց ինքնագոհությամբ պարուրված այդ հրապարկման մեջ Աննա Հակոբյանը թեթևակի կասկած է հայտնում, թե այդ արշավը կկանգնեցներ պատերազմը, բայց ինքն էլ իր կասկածն անմիաջապես փարատում է. «Բայց մենք չգիտենք էլ, որովհետև չենք գործել»: «Երկու տարի է՝ մտածում եմ՝ արդյո՞ք այդ ե՛ս բավարար ջանք չներդրեցի «Կանայք հանուն խաղաղության» արշավի մեջ: Կարծում էի, որ երկրի ղեկավարի կնոջ խոսքը, համառությունը բավարար պետք է լիներ ինքնակազմակերպվելու համար»,-շարունակում է իր խոհերը ՀՀ ղեկավարի կինը:

Աննա Հակոբյանը կարող է հանգիստ շունչ քաշել. խաղաղության իր արշավը ոչ միայն չի ձախողվել, այլև իրականություն է դարձել, իհարկե, ոչ թե խաղաղության տեսքով, այլ Ղարաբաղի հանձնման, Հայաստանի տարածքների բզկտման և մեծաթիվ զոհերի: Սա այն է, ինչ բերել է հայ ժողովրդի համար Աննա Հակոբյանի ամուսինը՝ ՀՀ ներկա վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պարտվողականություն և պարտություն, որի անունը Փաշինյան ընտանիքը «խաղաղություն» է դրել:

Մարտնչող պացիֆիզմով պարուրված այդ խաղաղությունը մեզ ոչ միայն պատերազմից չի ազատել, այլև մղել է պերմանենտ պատերազմների արյունոտ դաշտ՝ հայ ժողովրդին դատապարտելով հուսաբեկության:

«Հայկական ժամանակի» նախկին գլխ. խմբագիր և լրագրող Աննա Հակոբյանն այդպես էլ չի հասկացել, թե ինչ է Ղարաբաղը հայ ժողովրդի համար, թե ինչպես և ինչու է ղարաբաղյան պատերազմի առաջին տարիներին ազատագրվել Ղարաբաղը և ինչու է Հայաստանի ժողովուրդը դիմագրվել պատերազմական և հետպատերազմյան զրկանքներին:

Աննա Հակոբյանը երբեք չի հասկանա այն կամավորներին, ովքեր առաջնագիծ էին մեկնում ոչ թե գետնատարած խաղաղության, այլ Ղարաբաղի ազատության համար: Նա այդպես էլ չի հասկանա այն մայրերին, որոնց զավակները զոհվեցին, բայց հաղթանակի փոխարեն կապիտուլյացիան եկավ:

Աննա Հակոբյանը կարող է արձանագրել, որ իր խաղաղության իր արշավը հաղթել է, սակայն պարտվել է Հայաստանն ու հայ ժողովուրդը»:

Գրում է Մամուլի ազգային ակումբի ղեկավար Նարինե Մկրտչյանը: 

 

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ