28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Դիջեյ էդոն հրապարակել է Նիկոլ Փաշինյանի հնարավոր հրաժարականի լեգիտիմ պատճառը

Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ, բայց ՀՀ ԱԺ ֆորմալ ընտրության արդյունքում ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող Աղաջանյան Էդուարդը, ով հասարակության շրջանում առավել հայտնի է դիջեյ Էդո անվամբ, ով 2018թ. ապրիլի 23-ին հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայող` Արցախի հերոս, Ռոբերտ Աբաջյանի լուսանկարը ձեռքին կանգնել էր հարթակում և ելույթ ունենալու համար խոսափողը տրամադրել Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապուն, այդպիսով խաբել հանրությանը, հայաստանյան ԶԼՄ-ներից մեկին 2022թ. հոկտեմբերի 7-ին տված հարցազրույցի ժամանակ մասնավորապես ասել է հետևյալը. «44 օրյա պատերազմի արդյունքում և հետևանքով Հայաստանի Հանրապետությունը այլևս չունի հնարավորություն և ռեսուրս ապահովելու Արցախի ժողովրդի իրավունքները և ազատությունները և անվտանգությունը»:

Հարց. եթե ՀՀ-ն չունի հնարավորություն և ռեսուրս ապահովելու Արցախի ժողովրդի իրավունքները, ազատությունները և անվտանգությունը, ապա ինչո՞ւ է իշխող քաղաքական մեծամասնությունը ՀՀ ԱԺ-ի կողմից հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրում, մասնավորապես, արձանագրել, որ

  • «Առաջիկա տարիներին Կառավարության գլխավոր խնդիրը պետք է լինեն ԼՂ ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորումը։»:
  • «Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ:»:

Փաստորեն, կարող ենք պնդել, որ Նիկոլ Փաշինյանի վարչակազմը խոստովանում է, որ չի կարողանում ապահովել Արցախի հայության իրավունքները, ազատությունները և անվտանգությունը: Սա իր հերթին նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի վարչակազմն ի լուր ՀՀ ընտրողների հայտարարում է, որ չի կարող կատարել իր տված խոստումը: Եթե չեք կարողանում կատարել հայաստանյան հանրությանը ձեր տված խոստումը, որ հաստատված է նաև խորհրդարանի կողմից, ապա ներկայացրեք հրաժարական և հեռացեք: Կգան մարդիկ, ովքեր գիտեն՝ ինչպես ապահովել արցախահայության իրավունքները, ազատությունները, անվտանգությունը և ոչ միայն:                                                                     

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ դիջեյ էդոն հրապարակել է Նիկոլ Փաշինյանի հնարավոր հրաժարականի լեգիտիմ պատճառը:

Ասվածին հարկ եմ համարում հավելել նաև հետևյալը. Արցախի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում ապրող հայ ժողովուրդն այսօր ունի մեկ կարևորագույն ազգային խնդիր. համազգային ուժերի գերլարմամբ քաղաքական բոլոր մեթոդներով իշխանությունից հեռացնել Նիկոլ Փաշինյանին: Իշխանությամբ օժտված Նիկոլ Փաշինյանը էքզիստենցիալ կամ գոյութենական սպառնալիք է Արցախի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունում ապրող հայության համար:

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ

քաղաքագետ     

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ