08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Դրա համար մենք կռիվ ենք տալու մինչև վերջ

Եթե լուռ լսելու ենք նիկոլի բարբաջանքը և հաշտվելու Արցախի ադրբեջանականացման հետ,
 
եթե ստրուկի նման ենթարկվելու ենք մեր «բարեկամներ» արևմուտքի կամ հյուսիսի պահանջներին, հանուն ծնկաչոք խաղաղության,
եթե թողնելու ենք, որ այս այլածինները իրենց «խաղաղաբեր ազգակիցներին» հանձնեն ինչ ուզեմ են, ուրեմն արժանի չենք այն արյանը, որ տվեցին մեր զավակները, ուրեմն հար ու հավիտյան անիծված ենք լինելու, ուրեմն արժանի ենք թուրքի ծառա լինելու …
 
Ես երբեք, երբեք չեմ հաշտվի որևէ տարբերակի հետ, ինձ համար կա մեկ ճանապարհ. դժվարագույնը, ամենածանրը, ամենապատասխանատուն- կանգնել ամբողջ հասակով, արժանապատվությամբ, հզոր Մենակի ինքնավստահությամբ և պաշտպանել սեփական Հայրենիքը, հետո կառուցել ու հզորացնել:
 
Սա ուտոպիա չէ, սա Երազանք ունեցող մարդու համոզմունքն է, սա Զավակի պատասխանատվությունն է իր ծեր մոր նկատմամբ, սա Մոր անձնվեր Սերն է իր զավակ- Հայրենիքի նկատմամբ…..
Հայն ու Հայաստանը հարատևելու են, դրա համար մենք շատ թանկ ենք վճարել…… դրա համար մենք կռիվ ենք տալու մինչև վերջ:  Գրում է Կարին Տոնոյանը: 
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ