՛՛Օդնոկլասնիկին՛՛՝ հայերեն
՛՛Օդնոկլասնիկի՛՛ սոցիալական կայքի շարժական տարբերակն արդեն թարգմանվել է հայերեն, իսկ առաջիկայում կտեղայնացվի նաեւ հիմնական կայքը. այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց Mail.RuGroup-ի ՛՛Սոցիալական կայքեր՛՛բիզնես ստորաբաժանման մարքեթինգի եւ ռազմավարական կոմունիկացիաների տնօրեն Ալեքսանդր Իզրյադնովը:
Նա նշեց, որ Հայաստանում ինտերնետ օգտագործողների թիվը, InternetWorldStats-ի վիճակագրության համաձայն, կազմում է շուրջ 1,4 մլն մարդ, որում ՛՛Օդնոկլասնիկի՛՛ ցանցի օգտատերերին թիվը ավելի քան 787 հազար է: Նրանց 35% , ինչպես Mail.RuGroup-ի ներկայացուցիչը տեղեկացրեց, նախընտրում է այլոց հետ շփվել հեռախոսի միջոցով՝ ներբեռնելով m.odnoklassniki.ru շարժական տարբերակը:
Ա.Իզրյադնովը հավաստիացրեց, որ շուտով հայերեն կթարգմանվեն նաեւ Android, iOS, WindowsPhone, Symbian օպերացիոն հարթակների համար նախատեսված հավելվածները: