23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

«Խորապես անհանգստացած եմ Հայաստանում հակառուսական տրամադրությունների հրահրման միտումներից»․ Գագիկ Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանը հայտարարություն է տարածել, որում ասված է․ «Որպես քաղաքացի և որպես քաղաքական ուժի ղեկավար` խորապես անհանգստացած եմ Հայաստանում հակառուսական տրամադրությունների հրահրման միտումներից։ Որքան էլ դրանք լինեն արհեստական և ուղղորդվող, միևնույն է, դրանք պարունակում են ահռելի ռիսկեր` մեր պետության, ազգային անվտանգության և մեր ժողովրդի համար։

Անկայուն և բարիկադավորված աշխարհի այսօրվա պայմաններում սա ուղղակի արկածախնդրություն է, որի միակ շահառուն հակառակորդն է։

Վստահ եմ, որ մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը, քաղաքական, հասարակական վերնախավերը, գիտակից շերտերը շատ լավ հասկանում են, որ հայ-ռուսական դաշնակցային և խոր վստահության վրա ձևավորված բազմաշերտ հարաբերություններն են ունակ ապահովելու կայունություն` այս բարդ տարածաշրջանում, և մեր ժողովրդի համար խաղաղ զարգացման հնարավորություն։

Հայաստանը կարող է և պետք է ունենա բարիդրացիական հարաբերություններ այլ տերությունների հետ, զարգացնի միջպետական հարաբերություններ այլոց հետ, բայց դա չի կարող լինել ընդդեմ և ի հակակշիռ հայ-ռուսական հարաբերությունների։

Հայաստանը, մեր խաղաղասեր ու աշխատասեր ժողովուրդը փորձաքար չէ աշխարհքաղաքական վերադասավորումների և արկածախնդրությունների համար։

Ճակատագրի բերումով` հայ ժողովրդի մի զգալի մասն ապրում է Ռուսաստանում, միլիոնավոր հայեր՝ արևմուտքում։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ լրացուցիչ բարիկադներ և բաժանումներ։

Վստահ եմ` մեր ժողովուրդը սթափ է գնահատում ռիսկերը։ Իսկ հայ-ռուսական հարաբերությունները կարիք ունեն ոչ թե վտանգման, այլ` բազմաշերտ և արդյունավետ խորացման՝ ռազմաքաղաքական, անվտանգային, տնտեսական և այլ ոլորտներում»։

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ