08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

«Ինչո՞ւ է ՀՀ իշխանությունը պատմում թշնամուն իր խոցելիության, բարդությունների և ծանր իրավիճակի մասին». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իշխող ուժի տարբեր առանցքային դեմքեր՝ 1-ին դեմքից մինչև խորհրդարանի ներկայացուցիչներ, խոսում են ՀՀ-ի ունեցած մատակարարումների խնդիրների և առաջին հերթին սպառազինության կարիքների մասին։

Ընդ որում՝ սա արվում էր և՛ վերջին ագրեսիայի ընթացքում, և՛ հիմա, երբ իշխանության տարբեր դեմքեր կամ իշխանության տակ գործող մանր-մունր գործիչները խոսում են նոր ագրեսիայի վտանգի մասին։

Ինչո՞ւ է իշխանությունն Ադրբեջանին հուշում, որ Հայաստանը զինամթերքի, զինտեխնիկայի համալրման, կայուն մատակարարումների խնդիր ունի։

 

Ինչո՞ւ է ՀՀ իշխանությունը պատմում թշնամուն իր խոցելիության, բարդությունների և ծանր իրավիճակի մասին։

Ինչո՞ւ է ՀՀ իշխանությունը բացահայտում իր և իր հիմնական դաշնակցի, ռազմաքաղաքական դաշինքի ճգնաժամի մասին։

Իհարկե ինչուների շարքը երկար է, իսկ պատասխանը վաղուց ակնհայտ»:

 
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ