22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Ու՞ր էր Արևմուտքը 44-օրյա պատերազմի ժամանակ». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանը, թե՛ անվտանգային, եւ թե՛ տնտեսական համակարգերում պետք է լինի Ռուսաստանի հետ դաշնակից։

 

Ո՞նց է լինում, որ Արեւմուտքի ներկայացուցչին շուքով դիմավորելն անկախության նշան է դիտվում, իսկ Ռուսաստանի հետ դաշնակցություն զարգացնելը՝ «ռուսի սապոգ պաչել»։

Ու՞ր էր Արեւմուտքը 44-օրյա պատերազմի ժամանակ։

 

Խալխի պետության պաշտոնյաներին եռագույնով դիմավորելն ե՞րբ դարձավ ինքնիշխանության նշան։

Բա սուվերենությունից էիք խոսում։

Հուզական լուծումներն անթույլատրելի են։

Հայաստանը թե անվտանգային,թե տնտեսական եւ թե քաղաքական հարթություններում պետք է լինի Ռուսաստանի հետ նույն համակարգում։

Արեւմուտքն ու ՆԱՏՕ-ն հայ զինվորին գոնե 1 փամփուշտ տվե՞լ են։

Իհարկե՝ ոչ։

Ու՞մ տված զենքով է հայ զինվորը պատերազմել թշնամու դեմ՝ Ռուսաստանի։

Էժան գազի, էլեկտրաէներգիայի ու 50.000 տոննա ձրի զենքի մասին էլ կլռեմ։

ՆԱՏO-ին հետաքրքիր չէ Հայաստանի ճակատագիրը…

Արեւմուտքին պետք է ՌԴ-ի դիրքերը թուլացնել ու Հայաստանը հանձնել Թուրքիայի կառավարմանը։

Չի լինելու։

No pasaran»:

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ