09 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը լայնածավալ էսկալացիայի ցանկություն չունեն․ Ալիևը՝ Պուտինին

Ռուսաստանի Դաշնությունն անհանգստացած է Ադրբեջանի և Հայաստանի միջև ստեղծված իիրավիճակով, որը լարված է մնում, ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ, Սամարղանդում ընթացող ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ալիևն իր հերթին շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հակամարտությանն օպերատիվորեն արձագանքելու համար։   

«Ռիա Նովոստի»-ն էլ հաղորդում է, որ Իլհամ Ալիևը, հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մասին խոսելիս, ասել է․

«Վերջին իրադարձությունները ցույց տվին, որ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը լայնածավալ էսկալացիայի ցանկություն չունեն»

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ