15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սաքունցի առաջարկն է՝ կազմակերպել նոր ընտրություններ

2012թ. մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունները չեն անցել ազատ և արդար. այսպիսին է Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանը  ներկայացրած ՀՀ խորհրդարանական ընտրությունների մասին դիտորդական առաքելության զեկույցի եզրահանգումը: Ըստ փորձագետի՝  այս ընտրություններում ավելի է խորացել ընտրողների անվստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ, իսկ ընտրախախտումների վերաբերյալ բոլոր ահազանգերը լռության են մատնվել, և այդ կապակցությամբ քրեական գործեր  չեն հարուցվել: Սաքունցի խոսքով՝ մինչ ընտրությունները ՀՀ ոստիկանությունը հայտարարեց, որ ամեն ինչ կանի, որպեսզի կանխի բոլոր տեսակի խախտումները: ՛՛ Ստեղծվեց հատուկ շտաբ, բայց ընտրություններից հետո այն չներկայացրեց որևէ զեկույց և հասկանալի չեղավ, թե նրանք, ընդհանրապես, ինչո՞վ էին զբաղված եղել: Ընտրական կաշառքների զանգվածային ահազանգերի պայմաններում մեր ոստիկանության պահվածքը մենք գնահատում ենք՝ ակնհայտ անգործություն կամ էլ նրանց համար ընտրակաշառքը դեռևս քրեորեն պատժելի արարք չէ՛՛-նշեց բանախոսը: Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, նախագահի խոսքով,  դիտորդական առաքելություն է իրականացրել հանրապետության 64 ընտրատեղամասերում. դրանցից  28-ում եղել են ընտրողների անունների հետ կապված անճշտություններ, և մարդիկ չեն կարողացել իրականացնել իրենց ընտրական իրավունքը: Գրասենյակի աշխատակիցներն  այդպես էլ չկարողացան վերահսկել ՀՀ-ից բացակայողների ցուցակները և հասկանալ՝ նրանց փոխարեն ընտրո՞ւմ էին:՛՛ Շատ- շատ էին դատարկ ծրարները, ինչը նշանակում է, որ այս ընտրությունների ընթացքում լայնորեն կիրառվել է «կարուսել» կոչվածը.նշեց Ա. Սաքունցը: Հավելենք, որ  Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն առաջարկում է կազմակերպել նոր ընտրություններ, որտեղ բացառված կլինեն ՀՀ-ից դուրս բնակվողների անունները ընտրացուցակներում, հայտնի կլինեն զինվորական ծառայության մեջ գտնվողների անունները և նրանց քանակը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ