14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

«ՀԱՊԿ-ից ուզո՞ւմ եք դուրս գաք ու ո՞ւր գնաք՝ Թուրքիա՞… Սթափվեք»․ Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հերիք է՝ մի քանի «լայք» հավաքելու համար ՀԱՊԿ-ից դուրս գալու կոչեր անեք՝ վտանգելով ՀՀ անվտանգությունը։

Մշտապես եղել եմ Հայաստանի ՀԱՊԿ անդամ լինելու կողմնակից։

Տարիներ շարունակ ղեկավարել եմ ՀԱՊԿ ԽՎ հայկական պատվիրակությունը։

 

Անկեղծ ասեմ՝ ՀԱՊԿ արձագանքից հիացած չեմ, ունեմ հարցեր, բայց, կարծում եմ, դրա առաջին մեղավորը նիկոլիստական քաոտիկ ռեժիմն է։

Բայց ՀԱՊԿ -ից դուրս գալու կոչերը պետք է մերժվեն, մանավանդ այս պատերազմական իրավիճակում։

Հերիք է մի քանի «լայք» հավաքելու համար ՀԱՊԿ-ից դուրս գալու կոչեր անեք՝ վտանգելով ՀՀ անվտանգությունը։

ՀԱՊԿ-ից ուզո՞ւմ եք դուրս գաք ու ո՞ւր գնաք՝ Թուրքիա՞…

Սթափվեք»։

 
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ