16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

«Օկուպացիոն վարչակարգի համար բոլոր հայերը, առավել ևս Արցախցի, զինվորական, ընդդիմադիր են, ավելի ճիշտ՝ թշնամի»․ Վրթանեսյան

Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իլհամ Ալիևը բռնապետական մի հնարքի սիրահար է. շինծու մեղադրանքներով ընդդիմադիրների է բռնում, ըստ էության՝ որպես պատանդ, հետո իրենց բաց թողելու շուրջ ամիսներով ու տարիներով բանակցում եվրոպացիների հետ, հետո իր համար ինչ-որ բոնուսներ քերում բաց թողնելու դիմաց ու բաց թողնում

Եվ այդ պատանդներին ազատելուց անմիջապես հետո՝ օրերի ընթացքում, ինչ-որ նոր մարդկանց է բռնում ու պրոցեսը նորից է սկսվում։

Այս պատժիչ հնարքն ինչ-որ ունիկալ տեխնոլոգիա չէ, նույնիսկ անուն ունի. «պտտվող դռներ» (revolving doors, մեկնաբանություններում հղում կդնեմ)։ Այդ եզրը առաջին անգամ հենց ադրբեջանցի ընդդիմադիրից եմ լսել, որն ինձ բացատրում էր Ալիևի բռնաճնշումների տրամաբանությունը։

Գանք մեր օրերի Հայաստան… Երեկ կալանքից բաց թողեցին Ավետիք Չալաբյանին, այսօր կալանավորեցին ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին։

Արզումանյանն, իհարկե, ընդդիմադիր չէ, բայց դե Հայաստանում հաստատված օկուպացիոն վարչակարգի ներկայացուցիչների համար բոլոր հայերն էլ (առավել ևս արցախցի, առավել ևս զինվորական), այսպես ասած, ընդդիմադիր են։ Ավելի ճիշտ՝ թշնամի»։

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ