05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Բրյուսելում տեղի ունեցած քննարկումը ծավալուն էր, հեշտ չէր. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպմանը։

«Քննարկումը ծավալուն է եղել, քննարկումը հեշտ չէր, բայց ես ուզում եմ արձանագրել, որ մեր նպատակադրումները շարունակում են մնալ ու պիտի շարունակեն մնալ այնպիսին, ինչի մասին ես հայտարարել եմ՝ ՀՀ  կառավարությունը որդեգրել է խաղաղության օրակարգը ու այստեղ էլ մեզ վճռականություն է անհրաժեշտ այս օրակարգը կյանքի կոչելու համար։ Մենք պետք է հասկանանք, որ դա հեշտ չէ, պարզ չէ, հնարավոր լուծումներն էլ ակնհայտ չեն. մենք պետք է շարունակենք հետևողական աշխատել»,-հայտարարեց Փաշինյան

Նա ասաց, թե հայ ժողովրդի ցանկությունն է, որ օր առաջ տարածաշրջանում հաստատվի տևական ու համապարփակ խաղաղություն։

«Մենք պետք է ավելի ու ավելի շատ կենտրոնանանք այս խնդրի լուծման վրա»,-ասաց նա։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ