05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Բազմաթիվ բուհեր պարզապես հոգեվարքի մեջ են. այս իրավիճակն այլևս հանդուրժելի չէ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց աշակերտներին, ուսանողներին, ուսուցիչներին  և  դասախոսներին Գիտելիքի և դպրության օրվա առիթով: Վերջինս հիշեցրեց, որ հուլիսի 28-ին կառավարությունը հավանություն է տվել ՀՀ կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին օրենքի նախագծին, որը պետք է քննարկվի ԱԺ-ում:

«Համոզմուքս է, որ այդ փաստաթղթի բարեհաջող իրագործումը երաշխավորելու է Հայաստանի ապագան»,-նշեց նա։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այսօր Հայաստանում տասնյակ հազարավոր երեխաներ զրկված են մանկապարտեզներում, նախակրթարաններում ու դպրոցներում որակյալ կրթություն  ստանալու հնարավորությունից: 

Ըստ նրա՝ Հայաստանում չեմ գործում բուհական պատշաճ չափանիշներ:

«Բազմաթիվ բուհեր պարզապես հոգեվարքի մեջ են, բուհական դիպլոմը միշտ չէ, որ նշանակում է  բարձրագույն կրթություն: Սրա  հետևանքով ավելի ու ավելի հաճախ են հնչում տարակուսած բողոքներ, թե մարդիկ բարձրագույն կրթության երբեմն երկու դիպլոմով ի վիճակի չեն աշխատանք գտնել և մատնված են աղքատության: Այս իրավիճակն այլևս հանդուրժելի չէ»,-նշեց վարչապետը։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ