05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Պատկերացրեք՝ «Սուրմալու»-ի պայթյունը տեղի էր ունեցել 2007 կամ 2017թթ․, ինչպիսին կլինեին «Մուտք» խմբակցության անդամի հայտարարությունները»․ Իշխանյան

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԵԹԵ․․․

Պատկերացրեք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունը տեղի էր ունեցել 2007 կամ 2017թթ․։ Ինչպիսին կլինեին «Գավառական ժամանակ» թերթոնի խմբագրի հրապարակումն ու «Մուտք» խմբակցության անդամի, այո՝ անդամի հայտարարությունը․

2007թ․ «Գավառական ժամանակ», խմբագրական․

«․․․Պարզ չի, որ եթե մարդիկ փախնում են և ծուխ է դուրս գալիս, գործ ունենք ահաբեկչության հետ։ Հանցավոր իշխանությունը կամ ինքն է կազմակերպել ահաբեկչությունը կամ նպաստել դրան, ինչպես հոկտեմբերի 27-ը։ Այսպիսով ունեցանք իշխանությունների կողմից հերթական սպանությունները»։

2017թ․

-Եվ ուզում եք կոծկել այս ահաբեկչական ակտը, թաքնվելով պատահական պայթյունի քողի տա՞կ։ Ա՛յ անբարոյականներ, երբ մարդիկ փախնում են, հրդեհ է լինում, այն դասական ահաբեկչություն է, ծրագրված սպանություն, ինչպես մարտի 1-ը»։

 
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ