15 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Սերժ Սարգսյանն անիծեց Իշխան Սաղաթելյանին, երբ նրան համարեց ընդդիմության առաջնորդ. շնորհակալություն, պարո՛ն Սարգսյան. ԱԺ նախագա

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անիծեց Իշխան Սաղաթելյանին, երբ նրան համարեց ընդդիմության առաջնորդ։

«Սերժ Սարգսյանն անիծեց իրեն՝ այդ բառերն ասելով, ոչ թե ասաց, այլ՝ ճանապարհեց, շնորհակալություն, ի դեպ, պարո՛ն Սարգսյան», – Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահը։

Նա նշեց, թե Հայաստանում այլևս ընդդիմություն չկա. «Ֆալշ ստարտ արեցին»։

Ըստ Սիմոնյանի՝ ընդդիմությունն ինչ արել է, արել է ի օգուտ իշխանության։ 

 

«Մեզ ասում էին՝ ինչո՞ւ չեք ցրում միտինգը, իսկ ինչո՞ւ ցրեինք, իրենք ինչ գործողություն արել են, արել են ի վնաս իրենց», – նշեց ԱԺ նախագահը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ