Մինչ Սերժ Սարգսյանի ընտրվելը երկրի կեսն արդեն վաճառված էր. Chatham House
Աշխարհի ամենակարեւոր վերլուծական կենտրոններից մեկը` բրիտանական “Chatham House”-ը, հրապարակել է 2012-ի զեկույցը` “Երկար հրաժեշտ. Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի վրա ռուսական մարող ազդեցությունը” վերնագրով, տեղեկացնում է “Երկրամասը”: Զեկուցող Ջեյմս Նիքսի խոսքով` Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի անկախ երկրների վրա թուլանում է, եւ Ռուսաստանը մի շարք քայլեր է ձենարկում դա կանխելու համար”:
“Հարավային Կովկասում Հայաստանն արդեն դարձել է Ռուսաստանի տնտեսական զոհը` իր ինքնիշխանության վրա` Ռուսաստանի ունեցած ազդեցությամբ: Ինքնիշխանության խնդիրը պետք է լինի համար մեկ մտահոգիչ հարցը Հայաստանի համար”,-գրում է Նիքսը:
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, զեկուցողը ընդգծում է, որ ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդեւն ավելի շատ ջանքեր է գործադրել, քան նրա նախորդները` միաժամանակ նկատելով, որ Ռուսաստանը միգուցե անկեղծորեն շահագրգռված չէ հակամարտության կարգավորմամբ:
Անդրադռանալով Հայաստանի էներգետիկ համակարգին` զեկուցողը կարծում է, որ դրա համար ամբողջովին պատասխանատու է Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը. “1998-2008-ը ՀՀ նախագահը Հայաստանը փաստացի վաճառեց Անատոլի Չուբայսին եւ ռուսական մյուս քաղաքական եւ առեւտրային շահեր ներկայացնողներին: Քոչարյանին հաջորդած Սերժ Սարգսյանն ավելի քիչ ռուսամետ է թվում, սակայն մինչեւ նրա ընտրվելը 2008-ին երկրի մեծ մասն արդեն վաճառված էր”: