25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանը վարպետացել է զանգվածային անկարգությունների մեջ. սթափվե՛ք, հակառակ դեպքում, պատասխանատվության ողջ բեռն ու ծանրությունը ձեր վրա է

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի դիտարկմամբ՝ երեկ Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում բախումների ժամանակ իշխանությունը ցույց տվեց իր «խուժանական կերպարը»:

«Ակնհայտ որևէ քաղաքական վարքագիծ, ժողովրդավարությանը բնորոշ վարքագիծ իշխանությունը ցույց չտվեց, ուղիղ հակառակը, նա ցույց տվեց, որ ընդհանրապես քաղաքական չէ, խուլիգանական վարքագծի տեր իշխանություն է», – լրագրողների հետ զրույցում հայտարարեց Մինասյանը:

Նա ասաց, թե բազմաթիվ ոստիկաններ վիրավորվել են հենց ոստիկանության գործողությունների հետևանքով, ինչը բերել է հավելյալ ագրեսիայի ոստիկանների կողմից՝ ընդդեմ քաղաքացիների:

«Այն, ինչ մենք տեսնում ենք դրվագներում, ցույց է տալիս, որ այս իշխանությունը ոչ մի առնչություն չունի ո՛չ ժողովրդավարության, ո՛չ էլ իրավական պետության հետ, ավելին՝ թշնամական գործողություններ է իրականացնում ՀՀ քաղաքացիների նկատմամբ։ Այդ բոլոր ուղղություններով համապատասխան գործողություններ են ձեռնարկվելու», – ասաց Մինասյանը:

 

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ ակնհայտ է՝ Նիկոլ Փաշինյանը վարպետացել է զանգվածային անկարգությունների մեջ:

«Նրանք ամեն ինչ անելու են, որ բախումներ տեղի ունենան, բայց այս օրերի ընթացքում դուք երբեք չեք լսի, որ «Դիմադրություն» շարժման կազմակերպիչների կողմից հրահրվի բախում: Ոստիկանությունը բախումը փորձում է բարդել ակտիվիստների վրա: Զանգվածային անկարգությունների թիվ մեկ կազմակերպիչը ոստիկանության այն հրամանատարական կազմն է, որը, ակնհայտ խախտելով օրենքի ողջ դրույթները, իրականացրեց գործողություններ՝ սկզբում սադրանք, հետո հատուկ միջոցների կիրառում», – ասաց նա:

«Հայաստան» խմբակցության քարտուղարը սթափության կոչ արեց իշխանությանը. «Սթափվե՛ք, հակառակ դեպքում, պատասխանատվության ողջ բեռն ու ծանրությունը ձեր վրա է»:

Հիշեցնենք՝ Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում բախումների հետևանքով տուժել են թե՛ քաղաքացիական անձինք, թե՛ ոստիկանության ծառայողներ:

Ընդհանուր առմամբ, բժշկական կենտրոններ է դիմել 60 անձ, նրանցից 39-ը ոստիկանության ծառայողներ են եղել:

Հիշեցնենք նաև, որ կառավարական ամառանոցի մոտ իրավիճակը ծայրահեղ լարվել էր։ Ոստիկանությունն այստեղից «Դիմադրություն» շարժման մասնակիցներին թույլ չէր տվել անցնել և գնալ խորհրդարան։

Ոստիկանության զորքերն անցել էին հատուկ միջոցների՝ կիրառելով լուսաձայնային նռնակներ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ