20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Թաքուն հանդիպումներն անհանգստացնող են․ Արցախի ԱԺ պատգամավոր

Ցավալի է, բայց փաստ՝ թաքուն հանդիպումները, որոնք լինում են, անհանգստացնող են։ Մեզ գոնե միանշանակ անհանգստացնում են այդ հանդիպումները, որովհետև ճանաչելով ՀՀ վարչապետին՝ նա ամենահզոր մանիպուլյատորն է, որին երբևէ կարող ենք հանդիպած լինել, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով այն տեղեկություններին, որ այսօր, գաղտնի պայմաններում, Երևանում կայացել է ՀՀ վարչապետի և Արցախի նախագահի հանդիպումը։

«Չնայած, որ Արայիկ Հարությունյանը չի զիջում իր խորամանկությամբ, բայց Փաշինյանը հեշտությամբ կարող է ազդել և այն մեսիջները, որոնք ուզում է փոխանցել՝  հանդարտեցնելու համար բոլորին, կարող է անել Արայիկ Հարությունյանի միջոցով։

Չեմ բացառում, որ եթե իրականում  եղել է այդ հանդիպումը, որովհետև մենք Արցախում տեղյակ չենք՝  նախատեսվու՞մ էր նման հանդիպում կամ հիմա, այս պահին Արայիկ Հարությունյանն Արցախո՞ւմ է, թե ոչ, բայց դա, ամեն դեպքում, լրացուցիչ անհանգստություն է ավելացնում առանց այն էլ այս անհանգիստ վիճակին»,- ասաց Մետաքսե Հակոբյանը։

Նա չբացառեց, որ հնարավոր հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը կարող է նաև արդարացումներ ներկայացրած լինել։

 

«Ճանաչելով նրան՝ հնարավոր է նաև, որ արդարանա այնպես, ինչպես օրերս Ալեն Սիմոնյանն ասաց, որ իրենք չեն խոսում Արցախի կարգավիճակի մասին, որովհետև դա կվնասի բանակցային գործընթացին։

Տեսեք՝ մենք ուր ենք հասել, որ իրենք, այն միտքը չասելու համար, որ Արցախը չի կարող լինել Արբեջանի կազմում, «արդարանում» են, թե դա կվնասի բանացային գործընթացին։ Տեսեք, թե մենք որտեղից ուր ենք հասել, ուր են իջեցրել մեր նշաձողը, ինչպես իրենք են սիրում ասել։ Այսինքն, այս խաղաղության օրակարգը մեզ ուղիղ տանում է Ադրբեջանին բռնակցելուն»,- ասաց Արցախի ԱԺ պատգամավորը։

Մետաքսե Հակոբյանն անդրադարձավ նաև հունիսի 3-ին ԱԺ-ում կայանալիք արտահերթ նիստին, որի օրակարգում Հայաստանի խորհրդարանական ընդդիմության հայտարարությունն է՝ ամրագրող այն սկզբունքները, որոնք իրականանալու դեպքում միայն հնարավոր են հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ ՔՊ խմբակցությունը, ինչպես հայտնի է, նիստին չի մասնակցելու։ Այս հանգամանքը, Մետաքսե Հակոբյանի խոսքով, որոշիչ է։

«Հենց դա է նաև ինձ համար որոշիչ, որ ՔՊ-ականները բոյկոտում են նման օրակարգով նիստը, որտեղ գլխավոր, կարևոր կետն է, որ Արցախը  չի կարող լինել Ադրբեջանի կազմում, և իրենք բոյկոտում են արտահերթ նիստը»,- ասաց նա։

Նիստին չմասնակցելու ՔՊ-ականների պարզաբանումները, Մետաքսե Հակոբյանի խոսքով, զուտ մանիպուլյացիաներ են։  

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ