Սրանք մեր ժողովրդին թաքուն հայրենազրկման ու նոր եղեռնի են տանում․ Արտակ Զաքարյան
Վաղն ուշ է լինելու, մյուս օրն ավելի ուշ, իսկ հետո` ամեն բան վերջացած է լինելու: Չի լինելու հայկական Արցախ, չի լինելու հայախոս, անկախ Հայաստան: Լինելու է թուրքը և նրա շուրջ գլխիկոր, թուրքերից կախյալ, խեղճացած ապրող և ազատություն, ուժ, ազգային բանակ, ինքնություն, պատիվ երազող հայեր: Սա է Նիկոլի հաջորդ ծրագիրը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այսօրվա ակցիան երիտասարդներինն է, իսկական հայրենասեր Հայ երիտասարդներինը: Այն կուսակցական միջոցառում չէ, այլ սթափության կոչ, համահայկական շեփոր:
Սիրելի երիտասարդ, ոտքի´ կանգնիր ու մի´ համաձայնվիր Նիկոլի թրքահաճո ու հրեշավոր ծրագրերի հետ: Սրանք մեր ժողովրդին թաքուն հայրենազրկման ու նոր եղեռնի են տանում»։