17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ցորենի ալյուրի հարստացման ծրագիրը միտված է հիվանդությունների կանխարգելմանը

Ալյուրի համար միկրոսննդատարրերի ավելացում չի Անդրադառնալով մամուլում տեղ գտած հրապարակումներին եւս մեկ անգամ հայտնում ենք, որ “Ցորենի ալյուրի հարստացման մասին” ՀՀ օրենքի նախագծի ընդունումը նպատակ ունի կանխարգելել Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում միկրոտարրերի եւ վիտամինների անբավարարության հետեւանքով  առաջացող հիվանդությունների, մասնավորապես երկաթի եւ ֆոլաթթվի անբավարարությամբ պայմանավորված` երեխաների եւ կանանց սակավարյունության, երեխաների ճանաչողական զարգացման դանդաղման եւ իմունային մեխանիզմների խաթարման, կանանց շուրջծննդաբերական բարդությունների, բնածին արատների /ողնուղեղային ճողվածք, ուղեղի ջրգողություն/, մեծահասկաների ֆիզիկական աշխատունակության վատթարացման, սրտանոթային հիվանդացության ու մահացության եւ այլ անբարենպաստ երեւույթների առաջացումը:

Միկրոտարրերի եւ վիտամինների (ինչպիսիք են, օրինակ` երկաթը, ֆոլաթթուն, յոդը, վիտամին A-ն եւ այլն) անբավարարությունը հանրային առողջապահության ամենալուրջ հիմնախնդիրներից է: Ամբողջ աշխարհում շուրջ երկու միլիարդ մարդ իրենց ընդունած օրական սննդից բավարար քանակով երկաթ չի ստանում, ինչի հետեւանքով նախադպրոցական տարիքի երեխաների 47%-ը եւ հղի կանանց 42%-ը տառապում են սակավարյունության այս կամ այն աստիճանով:

Հայաստանում մինչեւ 5 տարեկան երեխաների շրջանում սակավարյունությունը կազմում է  37% , իսկ  կանանց շրջանում 25%:

Գոյություն ունի վիտամինների եւ միկրոտարրերի անբավարարության հաղթահարման երկու հիմնական եղանակ` վիտամինահանքանյութային հավելումների օգտագործում եւ սննդամթերքի համընդհանուր հարստացում: Ալյուրի հարստացման արդյունքում ալյուրի մեջ գործնականում վերականգնվում է վիտամինների եւ հանքանյութերի այն քանակությունը, որը ցորենի աղալու ընթացքում կորչում է (միկրոտարրերը եւ վիտամինները հիմնականում կոնցետրացված են ցորենի արտաքին շերտում):

Ալյուրի, որպես լայն սպառում ունեցող մթերքի, հարստացումը դեֆիցիտային նյութերով օգնում է բարելավել բնակչության զգալի մասի սնուցման կարգավիճակը եւ չի պահանջում խրթին փոփոխություններ մտցնել անհատական սննդակարգում, կամ էլ անհատական որոշում կայացնել որոշակի սննդակարգի պահպանման վերաբերյալ:

Երկաթը եւ ֆոլաթթուն դասվում են այն սննդարար միկրոէլեմենտների շարքին, որոնց նշանակությունը հանրային առողջապահության համար համընդհանուր ճանաչում է ստացել ողջ աշխարհում (ԱՀԿ, 2009թ.): Երկաթի դեֆիցիտը խաթարում է երեխաների ճանաչողական զարգացումը եւ իմունային մեխանիզմները, արտահայտվում է նրանց համեմատաբար բարձր հիվանդացությամբ:

Վիտամինների եւ միկրոտարրերի անբավարարությունը չի շրջանցում նաեւ բնակչության այլ խմբերին: Սրտի եւ ուղեղի կաթվածների պատճառագիտության մեջ ներկայումս բավականին կարեւորվում է ֆոլաթթվի անբավարարությունը:

ԱՀԿ գլոբալ գնահատականները հենվում են անդամ-երկրներից, այդ թվում Հայաստանի Հանրապետությունից ստացված ծավալուն տվյալների վրա: Հայաստանից ներկայացված տվյալները Հայաստանի ժողովրդագրության եւ առողջության հարցերի հետազոտության վրա /2005թ/ հիման վրա են, համաձայն որի` սակավարյունության տարածվածությունը նախադպրոցական տարիքի երեխաների մոտ կազմում է 37%, վերարտադրողական տարիքի կանանց մոտ 25%: 2000-2005 թվականների ընթացքում տեղի է ունեցել սակավարունության ցուցանիշի կրկնակի աճ /12-ից մինչեւ 25%/: Հաջորդ նույնանուն հետազոտությունը պարզել է, որ երեխաների միայն 7%-ն է ընդունել երկաթ պարունակող հավելումներ: Համեմատությունները ցույց են տվել, որ մեր երկրի տվյալները համատեղելի են գլոբալ եւ տարածաշրջանային տվյալների հետ:

ԱՀԿ տվյալների շտեմարանների առկայության պայմաններում, ինչպես նաեւ ԱՀԿ, ՅՈւՆԻՍԵՖ-ի, ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների հարյուրավոր մշտադիտարկումների, վերլուծական նյութերի եւ հաշվետվությունների հասանելիության պարագայում, Հայաստանի Հանրապետությունում երկաթի դեֆիցիտի հետեւանքների նոր խորը եւ համապարփակ հետազոտությունների անհրաժեշտություն չի առաջանում /տարեկան կտրվածքով առավել արդիական տվյալները կուտակվում են ՀՀ առողջապահության նախարարության Առողջապահության տեղեկատվական վերլուծական կենտրոնում, ինչպես նաեւ հրատարակվում են տվյալներ առանձին բժշկական հաստատությունների մակարդակով, որոնք առանձին տարիքային խմբերում սակավարունության ավելի բարձր ցուցանիշներ են հայտնաբերում:

Նշենք, որ մեր հանրապետության համար ալյուրի հարստացումը նախատեսում  է իրականացնել  միայն բարձր եւ առաջին դասի ալյուրի համար այն էլ ոչ ամբողջությամբ: Միայն այն ալրաղացներում է իրականացվելու հարստացում, որոնց արտադրած ալյուրի ծավալը կազմում է օրական 30 եւ ավելի տոննա: Ալյուրի նշված տեսակների ընտրությունը պարզապես պայմանավորված է ցորենի աղալու ընթացքում միկրոսննդատարրերի առավել մեծ կորուստների լրացման (վերականգնման) անհրաժեշտությամբ:  Նշված ծավալով ալյուր արտադրող ալրաղացները ապահովում են ամբողջ արտադրանքի 80-85%-ը: Այդպիսով, հանրապետությունում առնվազն 20000-30000 տոննա ալյուր, մասնավորապես ցորենի երկրորդ տեսակի կամ այլ հացահատիկային առաջարկվում (դրանցում միկրոտարրերի զգալի մասը պահպանվում է): Ընտրության հնարավորություն միշտ էլ կա, պարզապես պետք է կարդալ մակնշումը:

Ալյուրի պարտադիր հարստացման ծրագրեր հաջողությամբ իրականցվում են 82 երկրում, ինչպես նաեւ նախկինում հաջողությամբ իրականցվել է Խորհրդային Միությունում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ