20 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

«Այս պահին մասշտաբային գործողությունների հավանականությունը, հատկապես, Արցախի ուղղությամբ բարձր չեմ համարում». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շփման գծի ադրբեջանական կողմում տեղի ունեցող շարժերի վերաբերյալ միմյանց հակասող տեղեկություններ են շրջանառվում։

Որքան ինձ է հայտնի, կան որոշ ուղղություններով փոքր, սակայն խիստ սահմանափակ տեղաշարժեր ու դա ինձ հիմք չի տալիս եզրահանգումներ անել, որ Ադրբեջանը լայնամասշտաբ գործողությունների նախապատրաստություն կամ վերախմբավորումներ է անում։

Այս պահին ես մասշտաբային գործողությունների հավանականությունը հատկապես Արցախի ուղղությամբ բարձր չեմ համարում, ինչը բնականաբար չի նշանակում, որ լոկալ գործողություններ կամ տարբեր բնույթի սադրանքներ Արցախի կամ Հայաստանի սահմանին հավանական չեն։

Ավելին, իրադարձությունները կարող են արագանալ և կարճ ժամանակ հետո նոր սցենարներ ուրվագծել, բայց այս պահին միանշանակ գնահատականներ հնչեցնելու հիմքեր չունեմ։

Հայաստանի պետական մարմինները կարծում են, թե իրենց միակ գործառույթը փաշինյանական անձնական օրակարգի սպասարկումն է և դրանով պայմանավորված ձախողում են նաև տեղեկատվական անվտանգության ապահովման իրենց պարտականությունները։

Հուսով եմ, որ գոնե Արցախի պաշտպանության բանակը կարձագանքի դեռ երեկվանից շրջանառվող և Արցախի մեր հայրենակիցներին անհանգստացնող լուրերին»։

 
KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ