20 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Սրա համար էիք կռացել անհայրենիք նիկոլի առաջ. Աննա Մկրտչյան

ՀՀԿ  ԳՄ անդամ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«2018-ի քաոսից, 2020-ի ողբերգությունից ու արժանապատվության կորստից հետո մինչ օրս ժպիտը դեմքներիդ ու աղքատությունը գլխներումդ ապրող ինչ-որ մարդիկ, ձեր երազանքը կատարվեց։
 
Այսօր ՀՀ-ում նախագահ նշանակեց մաքրամաքուր հանցագործ քրեաօլիգարխների աջակցությամբ իշխանությունը զավթած, նախկին, բայց թափ-թափանցիկ դատախազների, քննիչների ու ոստիկանության օգնությամբ իշխանությունը պահող դավաճան նիկոլի անդեմ ու անկարծիք՝ իմ տարիքի չափ քաղաքական կուսակցություն ու սկզբունք փոխած մեկը։
Ձեր նպատակների իրականացման ապացույցները կարող եք գտնել պաշտոնական լուսանկարներում, որտեղ նոր Հայաստանի խոշոր սեփականատերերը նույն իրենք՝ քրեաօլիգարխները, ուսապարկերը, դատախազն ու դավաճանը հաշտ ու համերաշխ ավարտին են հասցնում մեր երկրից մնացած փշրանքների ավերումը։
 
Հիրավի սրա համար էիք կռացել անհայրենիք նիկոլի առաջ»։
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ