Մեր միակ դաշնակից Ռուսաստանի Դաշնության ուժեղ լինելը բխում է Հայաստանի և Արցախի շահերից. Արթուր Թովմասյան
Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մեր միակ դաշնակից Ռուսաստանի Դաշնության ուժեղ լինելը բխում է Հայաստանի և Արցախի շահերից.
Խոսքս ուղում եմ եվրոպամետ, արևմտամետ և լիբերաստ զանգվածին. դուք նրանցից եք ովքեր հայ Ազգին տանում եք թուրքացման: Ձեր նմանների համար մահմեդական թուրքիան, որը իրագործեց ցեղասպանություն, ավելի նախընտրելի է քան քրիստոնյա Ռուսաստանը: Առաջ անցնելով ասեմ, որ դուք հավաքական արևմուտք սիրողներդ այդպես էլ հրաժեշտ կտաք աշխարհին ու կյանքին, բայց Հայաստանը թուրքիայի բարեկամ, կամ ռազմավարական ընկեր երբեք չեք տեսնի, ընդհակառակը դուք դեռ կհասցնեք տեսնել Հայաստանին ու Ռուսաստանին էլ ավելի ջերմ ու կառուցողական իրավիճակում:
Իսկ ինչ մնում է ձեր եվրոարևմտյան լիբերաստ գաղափարին որ այս պահին Հայաստանի գլխին թուրքական սպառնալիք չկա ապա չարաչար սխալվում էք. (մեջբերում Մուստաֆա Քեմալի «Պայքար Հայաստանի Հանրապետության դեմ» գրքից. «Զինադադարի սկզբունքները, որոնք մենք փոխանցել ենք հայերին, պետք է ուղղված լինեն ոչ թե մեր Հայաստանից հեռանալուն — այլ Եվրոպայի առջև խաղաղ երևալուն և հայրերին մոլորեցնելուն: Վերոնշյալ նպատակին պետք է հասնել թաքնված և փափուկ ձևով, ինչպես խաղաղության պայմանագրի տեքստում, այնպես էլ դրանից բխող գործողություններում։
Պայմանն այն է, որ այն հայության աչքում միշտ ներկայացվի որպես խաղաղ», մեջբերման ավարտ):
Հայաստանը պատերազմական վիճակում է Ադրբեջանի հետ հետևաբար և Թուրքիայի հետ: Իսկ վտանգ չկա այն պատճառով, որ թուրքերը շան նման վախենում են Ռուսական 102-րդ ռազմական բազայի ներկայությունից: Ռուսական դրոշի փայլից մեր թշնամիների (թոիրքիա, ադրբեջան) աչքերը կուրանում են, և երբ ռուսական դրոշը հանվի Գյումրիում տեղակայված 102-րդ բազայի վրայից, Հայաստանը կհայտնվի մեն մենակ, տարածաշրջանում ձեր համար կիրթ ու կառուցողական հարևաների դիմաց:
Ռուսաստանի զինված ուժերի ներկայությունը տարածաշրջանում, այսօր առավել քան երբեք անհրաժեշտ է, բացարձակ կապ չունի ինչ ֆորմատով. 102-րդ ռազմաբազայի տեղակայումը բխում է Հայաստանի և Արցախի անվտանգության շահերից: Դարձի եկեք քանի շատ ուշ չի: Հիշե՛ք, այն պահից, երբ ռուսական դրոշը կհանվի Գյումրու վրայից, կսկսվի Հայաստանի վերջի սկիզբը:
Հ.Գ. Ժողովուրդ ջան, գիտե՞ք մենք երբ պարտվեցինք, երբ մենք մեր Ազգային արժեքը թողած, ընկանք օտար արժեքների և եվրոամերիկյան լիբերալ պոռնիկների ձեռքը: Սպարապետ Վազգեն Սարգսյանը մի շատ ճշմարիտ խոսք ուներ՝ «Մեր հացն ուտող, ուրիշի դռանը հաչող շներից եմ վախենում» »: