09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Գյումրեցի անօթեւան ընտանիքը՝ փողոցում հայտնվելու վտանգի տակ

՛՛Շիրակ՛՛ կենտրոնը հայտարարություն է տարածել, որում ահազանգում է , որ փողոցում հայտնվելու վտանգի տակ է հերթական գյումրեցի անօթեւան ընտանիքը: Հայտարարության տեքստում կարդում ենք.
՛՛Գյումրիում 1988թ.-ի դեկտեմբերյան երկրաշարժից ի վեր գոյություն ունեցող տասնյակ տնակային ավաններում դեռեւս հազարավոր ընտանիքներ բնակվում են վաղուց շարքից դուրս եկած, խարխուլ եւ խոնավ տնակներում: Առավել անմխիթար եւ աղքատ վիճակում է գտնվում ավտոկայանի տնակային ավանում բնակվող անօթեւան ընտանիքները:

Երկու անչափահաս երեխաների մայր Թագուհի Հովհաննիսյանը ապրում է ավտոկայանի 104/008 տնակում: Տնակը ամբողջովին շարքից դուրս է եկած եւ գրեթե ենթակա չէ անգամ վերանորոգման: Այս ընտանիքի հայրը արդեն 14 տարի է, ինչ մեկնել է Ռուսաստան եւ նրա գտնվելու վայրը կնոջը եւ երեխաներին հայտնի չէ, միայն կնոջ խոսքերով վերջինս Ռուսաստանում կրկին ամուսնացել է եւ ունի նոր ընտանիք, թեեւ առաջին կնոջից իրավաբանորեն ամուսնալուծված չէ: Ընտանեկան ծանր պայմանների պատճառով Թագուհուին իր որդուն՝ 16-ամյա Տիգրանին, 3 տարի առաջ ուղարկել է Շիրակի մարզի գյուղերից մեկում ապրող հարազատներից մեկի տուն: Իսկ աղջիկը՝ 17-ամյա Զոյան սովորում է գեղարվեստի ուսումնարանում: Նրանք թեեւ ընդգրկված են երկրաշարժի հետեւանքով անօթեւան եւ պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակում, սակայն բնակբաշխման այս փուլում ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից շահառու չեն ճանաչվել եւ հավանաբար բնակարան չեն ստանա՛՛:

Առավել մանրամասն՝ «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ