Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք:
ՔՅՈՒՐԱԹԱՂ, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում, որը Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո։
Գյուղը տեղաբաշխված է հանրապետության հարավ-հարավարևելյան հատվածում։ Այն Հադրութից գտնվում է 35 կմ հեռավորության, իսկ Ստեփանակերտից՝ 74 կմ հեռավորության վրա։ Համայնքը լեռնային է, ունի 578 հա տարածք, որից 529 հա գյուղատնտեսական նշանակություն, 3 հա անտառային հողեր։ Գյուղի տարածքում են գտնվում «Մեծ» և «Արտեզյան ջրհոր» աղբյուրները։
Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են՝ 1743 թվականին կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին և 18-19-րդ դարերի գերեզմանոցը։
Քյուրաթաղ համայնքի բնակչության թվաքանակը կազմում էր 321 մարդ, գյուղում կար 81 տնտեսություն։ Համայնքի բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։ Համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, հիմնական դպրոց, որտեղ սովորում էին 51 աշակերտներ»։