01 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

«Պատկերացնո՞ւմ եք, դեռ սպասում են, որ տան դուռը բացվելու է և հերոսները ժպիտները դեմքերին, ծաղիկները ձեռքներին տուն են մտնելու կամ գոնե զանգելու են ու ասեն՝ շնորհավոր». Գեղամ Նազարյան

Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․  «Տոնական բոլոր օրերին ծանր է ինձ համար սոցիալական ցանցեր մտնելը։ Ծանր է, քանի որ այս օրերին ավելի ցայտուն եւ տեսանելի է դառնում հերոսների մամաների, քույրիկների, կանանց, դուստրերի տառապանքն ու վիշտը

Այնպես որ, կանանց շնորհավորող գործող պաշտոնյաներ, բարձր ու ցածր պաշտոն զբաղեցնողներ, հայ մայրերին շնորհավորելուց առաջ հիշեք, որ այսօր իրենց մայրերին ու քույրերին, կանանց ու դուստրերին պետք է շնորհավորեին Մխիթարը, Սարոն, Իշխանն ու Կամոն, Արգամն ու Ալեքսը, Գեւորգն ու Գոռը, Դավիթն ու էրիկը, Դավիթն ու Արան, Շաքարյանն ու Թաթուլը, Անդրեասն ու Կարենը, Վարդանն ու Արամը, Շանթն ու Սուրենը, Դավիթն ու Աբգարս ու այսպես հազարավոր տղերք։

Այսօր նրանց մայրերն ու քույրերը, կանայք ու դուստրերը, հորաքույրներն ու մորաքույրները, տատիկները դեռ սպասում են, պատկերացնո՞ւմ եք, դեռ սպասում են, որ տան դուռը բացվելու է եւ հերոսները ժպիտները դեմքերին, ծաղիկները ձեռքներին տուն են մտնելու կամ գոնե զանգելու են ու ասեն՝ շնորհավոր։

Հիմա կասեք, հերթական անգամ կասեք մենք ենք մեզավո՞ր պատերազմը սկսելու մեջ։ Կրկնում եմ՝ դուք չեք մեղավոր, բայց դուք մեղավոր եք ձեր քայլերով, գործողություններով, հայտարարություններով պատերազմը չկանխելու, մեր երկիր արյուն ու ողբերգություն բերելու մեջ։ Դուք կարող էիք կանխել պատերազմը, բայց չեք կանխել։

Իսկ դուք, հերոսների մայրեր, վստահ եղեք, որ այսօր ձեզ շնորհավորում են ձեր որդիները, ամուսինները, եղբայրները եւ հայրերը։ Ապրեք գլուխներդ բարձր»։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ