06 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մարդասպան Ռամիլ Սաֆարովին Բաքու արտահանձնելուց հետո Հունգարիայի հետ խզված դիվանագիտական հարաբերությունները Նիկոլը մտադրված է վերականգնել. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը տելեգրամյան իր ալիքում գրել է.

«Օրեր առաջ մամուլը գրեց, որ Նիկոլը մտադրված է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ, որոնք խզվել էին մարդասպան Ռամիլ Սաֆարովին Բաքու արտահանձնելուց հետո։

Օմեգայի ղեկավարած ԱԳՆ-ն փաստացի չհերքեց այդ լուրը։

Հիշում եք, որ մեր սպա Գուրգեն Մարգարյանին գիշերը կացնահարած մարդասպանին Ալիեւը Ադրբեջանում հերոսացրեց։

Եվրոպական իմ աղբյուրները պնդում են, որ այս հերթական հակապետական նախաձեռնության հեղինակը հենց Նիկոլն է։

Դառն է, բայց զարմանալի չէ, որ 5 000 զոհերի պատճառ դարձած, 1.5 միլիոնի արյունը ուրացող հայատյացի համար մեկ հայի՝ Գուրգեն Մարգարյանի պատիվը ոչ մի արժեք չունի։

Իսկ մե՞զ համար…»:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ