03 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՃՈ ջանքերով խախտվել է կառավարության սահմանված կանոնակարգը. ՛՛Աքիլլես՛՛ ՀԿ նախագահ

Պարզվում է, որ տեղադրված արագաչափերն ու տեսախցիկները համեմատաբար հեշտացրել են ՃՈ աշխատակիցների կողմից իրականացվող աշխատանքները, իսկ  վարորդների համար լուրջ խնդիրների առիթ դարձել. այս մտահոգությունն այսօր լրագրողների հետ զրույցում հնչեցրեց  ՛՛Աքիլլես՛՛  ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:

Փորձագետի խոսքով՝  ՀՀ Կառավարության 16.99 որոշման համաձայն՝ ճանապարհային նշանները պետք է վարորդների համար տեսանելի լինեն, մինչդեռ   ՃՈ ջանքերով լրջագույնս խախտվել է կառավարության  սահմանված  այս կանոնակարգը:  ՀԿ նախագահը օրինակ բերեց Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում տեղադրված տեսախցիկը, որն  այս ընթացքում ֆիքսել է շուրջ 600 խախտում: Նրա խոսքով՝ տուգանվող վարորդները տեղադրված արագաչափի մասին տեղյակ չեն եղել. բանն այն է,  որ տեսախցիկը ծառի թփով ծածկված է եղել:

՛՛Աքիլլես՛՛  ՀԿ նախագահը Ռուբինյանց փողոցում տեղադրված արագաչափի ոչ տեսանելիության պատճառով վարորդների վրա խոշոր չափերի տուգանքների սահմանումն  անօրինական է համարում՝ նշելով, որ այդ կանոնակարգն ըստ պատշաճի չի իրականացվում, իսկ դատավորները տուգանքը չեն կարճում:

Է. Հովհաննիսյանի կարծիքով՝  տեսախցիկ ու արագաչափ տեղադրելը Հայաստանում ոմանց համար դարձել է շահութաբեր բիզնես:  ՃՈ աշխատակիցները, նրա խոսքով, մեծ գումարներ են վաստակում ընդամենը մի կնիք դնելով, իսկ ապահովագրական ընկերությունները բիզնեսով են զբաղվում, ի վերջո՝ տուժում են միայն խեղճուկրակ վարորդները:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ