01 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

«Ադրբեջանական հարձակումները համակարգված բնույթ են կրում, որը կարող է չեզոքացվել կամ նվազագույնին հասցվել ՌԴ միջամտության դեպքում». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի ՄԻՊ-ի փոխանցմամբ, փետրվարի 11-ին՝ ժամը 05:50-ի սահմաններում Արցախի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից կրակահերթեր են արձակվել դիտարկվող բնակելի տների ուղղությամբ։

Ադրբեջանական կողմը ուղիղ թիրախավորել է խաղաղ բնակիչների տները, որի հետևանքով վնասվել են բնակելի տներ՝ տան պատեր, տանիքներ։

Նկատենք, որ Ադրբեջանը պարբերաբար ագրեսիվ գործողություններ է իրականացնում շփման գծի տարբեր ուղղություններով, սակայն Կարմիր շուկա և Թաղավարդ գյուղերում դրանք առավել սուր են արտահայտված այն պատճառով, որ հայկական գյուղերը գտնվում են դեպի Շուշի գնացող կարևոր հանգույցի մերձակա հատվածում։

Ադրբեջանի գլխավոր ենթակառուցվածքները, որոնք կառուցվում են Շուշիի ուղղությամբ անցնում են մեր 2 գյուղերի վերևի հատվածով՝ ՊԲ դիտարկման հատվածում և Ադրբեջանը ձգտում է հասնել մեր բնակավայրերի հայաթափմանն ու ըստ այդմ՝ ՊԲ դիրքերի դուրս բերմանը։

Ադրբեջանական հարձակումները համակարգված բնույթ են կրում, որը կարող է չեզոքացվել կամ նվազագույնին հասցվել ՌԴ միջամտության դեպքում։

Որպես կանոն Արցախում տեղակայված ՌԴ խաղաղ առաքելությունը նման միջադեպերին օպերատիվ է արձագանքում, սակայն այս հարցը հիմնարար լուծումներ է պահանջում առանց որի խաղաղ բնակիչների անվտանգությունն ու բնականոն կյանքը մշտական սպառնալիքների է ենթարկվելու»։

 
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ