09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Բողոքի ակցիա Նանսենի այգում ընթացող կառուցապատման դեմ

Նանսենի այգու շրջակա տարածքի բնակիչները նախաձեռնում են բողոքի ակցիա Երեւանի քաղաքապետարանի մոտ:

Այս կապակցությամբ տարածքի բնակիչները հաղորդագրություն են տարածել, որում ասվում է.

՛՛ Նանսենի այգում դեռևս շարունակվում են կառուցապատման աշխատանքները, որոնց օրինական հիմքերը խիստ կասկածելի են` չեն անցկացվել հանրային լսումներ, իսկ քաղաքապետարանը մեր` բնակիչների բողոքներին պատասխանել է միայն մամլո ասուլիսի ձևով, որտեղ այդպես էլ հիմնավոր տեղեկատվություն չի տրվել կատարվող աշխատանքների վերաբերյալ:

Հաշվի առնելով այս ամենը և մինչ այժմ կատարված հաջողված ու անհաջող փորձերը` հանրային տարածքներն իրենց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու համար, մենք` Երևանի և մասնավորապես Նանսենի այգու շրջակա տարածքի բնակիչներս, նախաձեռնում ենք բողոքի ակցիա Երևանի քաղաքապետարանի մոտ, որի ժամանակ կպահանջենք, որպեսզի քաղաքապետն անձամբ պատասխանի բնակիչների հարցերին և չեղյալ համարի այն որոշումները, որ կայացրել է առանց մեր` քաղաքացիներիս համաձայնության:

Հորդորում ենք բոլոր շահագրգիռ կողմերին իրենց ֆիզիկական ներկայությամբ արտահայտել իրենց բողոքը և դրանով իսկ նպաստել մեր քաղաքի ևս մի հանրային ու կանաչապատ տարածքի պահպանմանն ու նպատակային նշանակությամբ օգտագործմանը՛՛:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ